• Latest news

«Մանկուց ես պոկում էի կոճակները վերնաշապիկիցս, որպեսզի բժիշկ դառնամ»․ Ռոջեր Օհանեսյան

21 օգոստոսի, 2017  22:43

Ռոջեր Օհանեսյանը, Հայկական ակնաբուժական նախագծի հիմնադիրն ու Հարվարդի ակնաբույժների կազմակերպության նախագահը մանկուց գիտեր, որ բժիշկ է դառնալու՝ այլ մասնագիտություն նա իր համար չէր էլ պատկերացնում։

«Ես միշտ գիտեի, որ բժիշկ եմ դառնալու։ Երբ երեխա էի, մենք խաղում էինք՝ վերնաշապիկի վրայից կոճակներն էինք պոկում ու թվարկում մասնագիտությունները՝ իրավաբան, ոստիկան, բժիշկ։ Մենք հավատում էինք, որ ինչ մասնագիտություն համապատասխանի վերջին կոճակին՝ դա էլ կդառնանք, երբ մեծանանք։ Դրա համար էլ ես իմ բոլոր վերնաշապիկներից պոկում էի ավելորդ կոճակները, որպեսզի միշտ բժշկի վրա կանգ առնեմ», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ռոջեր Օհանեսյանը։

Նրա տատիկի հետ տեղի ունեցածն ավելի է ամրապնդել նրա վճռականությունը՝  դառնալ աչքի վիրաբույժ։ Երբ Ռոջեր Օհանեսյանը փոքր էր, նրա տատիկը կատարակտայի հեռացման վիրահատության է ենթարկվել։ Վիրահատությունը հաջող չի անցել ու նրա երկու աչքերում շուտով սկսվել է ցանցաթաղանթի շերտազատում,  իսկ որոշ ժամանակ անց՝ երկու աչքերն էլ կուրացել են։

«Երբ ես մոտ 8 տարեկան էի, տատիկս ինձ ասաց՝ «Դու պետք է մեծանաս ու աչքի վիրաբույժ դառնաս, որպեսզի այնպես անես, որ նման բան ոչ մեկի հետ տեղի չունենա»։ Տատիկս նույնպես գիտեր, որ ինձ վիճակված է բժիշկ դառնալ», - պատմեց ակնաբույժը։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է մանկուց իմանալ, թե ինչ ես ուզում դառնալ, այդ դեպքում կարող ես քեզ մանկուց պատրաստել այդ մասնագիտությանը, ուշադիր ուսումնասիրել այն առարկաները, որոնք հետագայում քեզ պետք կգան։

«Բժշկությունը շատ հետաքրքիր մասնագիտություն է, ու որքան շատ ես ուսումնասիրում այն, այդքան հետաքրքիր է այն դառնում։ Ես չեմ կարողանում ինձ պատկերացնել որեւէ այլ մասնագիտության մեջ՝ միայն ու միայն բժիշկ։ Ես կարծում եմ, որ կարող եմ ցանկացած մարդու համոզել աչքի վիրաբույժ դառնալ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել