• Latest news

Կենգուրուի մեթոդն իսկապես օգնում է անհաս երեխաների ողջ մնալուն. գլխավոր նեոնատոլոգ

21 օգոստոսի, 2017  18:10

Կենգուրուի մեթոդը մի շարք առավելություններ ունի եւ իսկապես օգնում է անհաս երեխաների ողջ մնալուն: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

Մեթոդի էությունը պարզ է. մայրը (կամ հայրը, կամ ուրիշ մարդ) մի քանի ժամ երեխային կրծքի վրա է կրում՝ ապահովելով մաշկը մաշկին շփումը: Մասնագետը հիշեցրեց, որ այս մեթոդն առաջացել է այն երկրներում, որտեղ կուվեզներ չեն եղել (կարծիք կա, որ մեթոդը Կոլումբիայում է առաջացել). նեոնատալ բաժանմունքներում անհրաժեշտ էր փոքրիկներին տաքացնել, ինչն առանց կուվեզի դժվար էր անել: Այդ ժամանակ էլ առաջացել է երեխաներին կրծքի վրա պահելով տաքացնելու գաղափարը:

Ժամանակի ընթացքում մասնագետները նկատել են, որ այն երեխաները, որոնց Կենգուրուի մեթոդով կրծքի վրա են կրել, ավելի արագ են զարգացել, ինֆեկցիաներին եւ գերտաքացմանը հազվադեպ են բախվել եւ հիվանդանոցից ավելի շուտ են դուրս գրվել: Ավելին՝ նրանց մայրերն ավելի շատ կաթ են ունեցել եւ կրծքով կերակրելու հետ կապված ավելի քիչ խնդիրներ:

Քանի որ մեթոդը շատ օգտակար է թե՛ երեխայի, թե՛ մոր համար, այն սկսել են ակտիվորեն կիրառել նաեւ զարգացած երկրներում, որտեղ կուվեզների եւ ինկուբատորների հետ կապված խնդիրներ չկան: Վերջին շրջանում Կենգուրուի մեթոդը սկսել են կիրառել նաեւ մի շարք հայկական կլինիկաներում: Ավելին՝ երբեմն Կենգուրուի մեթոդը կիրառում են նաեւ CPAP բուժման մեջ գտնվող երեխաների համար:

Հիշեցնենք, որ Կենգուրուի մեթոդն իր անվանումը ստացել է այն բանի նմանությամբ, թե ինչպես են որոշ պարկավորներ իրենց ձագուկներին խնամում: Համարվում է, որ մորից հեռու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելը անհաս երեխայի համար սթրես է: Ուստի Կենգուրուի մեթոդը ոչ միայն օգնում է երեխային տաքացնել եւ նրա մարմնի համար անհրաժեշտ ջերմաստիճանը պահպանել առանց ջերմության լրացուցիչ աղբյուրների կիրառման, այլեւ ապահովում է ինֆեկցիաներից պաշտպանությունը եւ մոր կողքին գտնվելու հետեւանքով հոգեբանական հարմարավետությունը: Համարվում է, որ Կենգուրուի մեթոդը նպաստում է կյանքի առաջին ամիսներին անհաս երեխաների հիվանդացածության եւ մահացության նվազմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է