• Latest news

Կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ ո՞ր քիմիկատներն են վտանգավոր առողջության համար

21 օգոստոսի, 2017  21:20
Որոշ կոսմետկ միջոցներ պարունակում են քիմիական նյութեր, որոնք վտանգավոր են առողջության համար։ Ամերիկացի բժիշկները խորհուրդ չեն տալիս այդ նյութերը պարունակող կոսմետիկան օգտագործել։

Հիդրոկսիանիզոլ (ВНА)

Հիդրոկսիանիզոլը (ВНА),  որը հավելվում է կոսմետիկ միջոցների մեջ մյուս բաղադրիչների կոնսերվացիայի համար, այնքան էլ անվնաս չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Համարվում է, որ օրգանիզմի վրա դրա կանոնավոր ներգործությունը կարող է առաջացնել խանգարումներ էնդոկրին համակարգում ու բարձրացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։ ВНА-ն կարելի է գտնել գրեթե բոլոր կոսմետիկ միջոցներում՝ շրթներկում, մարմնի լոսյոններում ու նույնիսկ բժշկական դեղամիջոցներում։

Ֆտալատներ

Մասնագետները պոտենցիալ վտանգավոր են համարում նաեւ ֆտալատներ պարունակող միջոցների գործածումը։ Ֆտալատները նյութեր են, որոնք հավելվում են ռեզինի, ներկերի, նաեւ դեկորատիվ կոսմետիկայի մեջ։

Այդ միացությունները հայտնվում են օրգանիզմում սննդամթերքի, խմելու ջրի հետ ՝ թոքերի ու մաշկի միջոցով։ Դրանք կարող են կուտակվել օրգանիզմում, ախտահարելով լյարդը, երիկամները, շնչառական օրգաններն ու ազդելով հորմոնալ ֆոնի վրա։ Ավելին՝ ֆտալատները համարվում են հակաանդրոգեն՝ նյութեր, որոնք խանգարում են տղամարդկանց սեռական հորմոնների արտադրմանը; Նաեւ համարվում է, որ ֆտալատները բարձրացնում են քաղցկեղային հիվանդությունների, տղամարդկանց ու կանանց չբերության, աբդոմինալ ճարպակալման վտանգը, իսկ հղի կանանց վրա ներգործության դեպքում կարող են պտղի մոտ առաջացնել արատներ։

Պարաբեններ

Բժիշկների կարծիքով առողջության համար կարող են վտանգավոր լինել նաեւ պարաբեններ պարունակող կոսմետիկ միջոցները։ Այդ բաղադրիչները սովորաբար հավելում են դեկորատիվ կոսմետիկայի, մարմնի լոսյոնների մեջ։ Պարաբեններն օգտագործվում են սնկերի ու բակտերիաների աճը կանխելու համար, սակայն գիտական բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս դրանց կապը կրծքի քաղցկեղի առաջացման հետ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է