• Latest news

Ինչպե՞ս են սեռավարակներն ի հայտ գալիս կանանց մոտ

22 օգոստոսի, 2017  17:35

Սեռական ճամապարհով փոխանցվող հիվանդությունները նենգ են՝ դրանցից ոմանք ոչ մի ախտանշան չունեն, բայց շաբաթներ, ամիսներ ու տարիներ շարունակ քայքայում են կնոջ առողջությունը։ Երբեմն այդ հիվանդություններին ի հայտ են գալիս «ընդհանուր» ախտանշաններով, որոնք կարող են հատուկ լինել մի շարք այլ հիվանդությունների։

Գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանը պնդում է, որ այդ նույն վարակների պարագայում տարբեր կանանց մոտ կլինիկական պատկերները կարող է տարբեր լինել։ Մասնագետը թվարկել է մի քանի անխտանշան, որոնք կարող են ցույց տալ, որ կնոջ մոտ սեռավարակ է առկա։

  • Սեռական օրգաններից արտասովոր արտադրությունը։ Այն կարող է լինել տարբեր գույների, հոտով եւ առանց։
  • Ցավեր՝ որովայնից ներքեւ կամ գոտկատեղի հատվածում։ Նման ցավերը կարող են միզասեռական համակարգում բորոբոքումների պատճառով լինել, որոնք եւս կարող են սեռավարակի հետ կապված լինել։
  • Սեռական ակտի ժամանակ ցավերը եւս ուշադրության են արժանի եւ կարող են մատնանշել օրգանիզմում բորբոքային պրոցեսի առկայությանը։
  • Սեռական ակտից հետո արյունը եւս բժշկին դիմելու առիթ է։
  • Անհարմարավետությունը կամ այրոցները միզելուց ընթացքում կարող են միզասեռական համակարգում վարակների պատճառ լինել։
  • Արգանդի վզիկի վնասվելը կամ լորձենախախտը եւս վիրուսային ինֆեկցիանի հետեւանքով կարող են լինել։ Օրինակ՝ մարդու պապիլոմայի վիրուսի, որը եւս սեռական ճանապարհով է փոխանցվում։
  • Ցան, վերքեր կամ խոցեր սեռական օրգաններին։

Սակայն նշված ախտանշանները կարող են այլ հիվանդությունների պատճառով լինել կամ նորմայի տարբերակ։ Այնուամենայնիվ, դրանցից ցանկացածի պարագայում խորհուրդ է տրվում բժշկի դիմել՝ դրանց պատճառը պարզելու եւ անհրաժեշտության դեպքում բուժում ստանալու համար։ Սեռական կյանքով ապրող կանանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ գինեկոլոգի այցելել նույնիսկ առանց ախտանշնաների, քանի ինչպես նշվեց, սեռավարկները հաճախ ի հայտ չեն գալիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է