• Latest news

Որովայնային պատի վերակառուցում. ի՞նչ է դա եւ ո՞ւմ է անհրաժեշտ

23 օգոստոսի, 2017  18:06

Որովայնային պատի վերակառուցման պլաստիկ վիրահատությունը ոչ միայն էսթետիկ նպատակ ունի. այն ոչ միայն բարելավում է հիվանդի փորի արտաքին տեսքը, այլեւ զգալիորեն փոխում է կյանքի որակը: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Cleveland Clinic-ից վիրաբույժ Րաֆֆի Կուրունլուօղլուն պատմեց, թե ինչ է իրենից ներկայացնում այս վիրահատությունը եւ որ հիվանդներին է անհրաժեշտ:

Որովայնային պատի վերակառուցման նպատակը

Նման վիրահատությունների գլխավոր նպատակը որովայնային պատի թերությունների վերացումն է, մկանային համակարգի վերականգնումը եւ որովայնի վրա վերքերի փակումը:

Ըստ մասնագետի՝ հաճախ նման վիրահատություն նշանակում են օնկոհիվանդներին. եթե քաղցկեղից բուժման ընթացքում որովայնային պատի մի մասը հեռացնում են, լուրջ թերություն է մնում, որը հարկավոր է շտկել պլաստիկ վիրահատության միջոցով: Հիվանդների մյուս խումբը, որոնց անհրաժեշտ է նման վիրահատություն, որովայնի վնասվածք ստացած մարդիկ են: Որովայնային պատի վերակառուցման վիրահատության կարիք կարող են ունենալ նաեւ ճողվածքներով հիվանդները, ինչպես նաեւ մի քանի վիրահատության ենթարկված մարդիկ:

Ինչպե՞ս է դա արվում

Տեխնիկան, որը վիրաբույժն ընտրում է որովայնային պատի վերակառուցման համար, կախված է կոնկրետ դեպքից: Որոշ դեպքերում մաշկի թերությունները կարող են ծածկվել մարմնի այլ մասերից վերցված հյուսվածքներով: Ավելի բարդ դեպքերում օգտագործվում են սինթետիկ նյութերից հատուկ ցանցեր, որոնք, սակայն, չեն կարող վերականգնել մկանների ֆունկցիան, եթե դրանք հեռացվել են: Դրանից հետո արդեն ցանցի վրայից փոխպատվաստվում է մարմնի այլ մասից վերցված մաշկը:

Հնարավոր բարդացումներ

Վարակներն ու մերժումն ամենալուրջ խնդիրներն են, որոնք կարող են առաջանալ նման վիրահատության դեպքում: Եթե փոխպատվաստված հյուսվածքները վարակվում են կամ օրգանիզմի կողմից մերժում է սկսվում, դրանք հարկավոր է հեռացնել, ինչը եւս մեկ խոշոր ու բարդ վիրահատություն է նշանակում: Սակայն, ըստ մասնագետի, նման բարդություններ բավական հազվադեպ են լինում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել