• Latest news

Բուսական սննդակարգն իսկապես նվազեցնում է խոլեստերինի մակարդակը. գիտնականներ

24 օգոստոսի, 2017  11:53

Բուսական դիետաներն իսկապես նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, հավաստում են ճապոնական Keio University-ի գիտնականները, որոնք վերլուծել են 30 հետազոտությունների եւ 19 կլինիկական փորձերի տվյալները, որոնցում ուսումնասիրվել են առնվազն 4 շաբաթ բուսական դիետայի հետեւելու արդյունքները:

Վերլուծությունը ցույց է տվել, որ բուսակերների մոտ ընդհանուր խոլեստերինի մակարդակն արյան մեկ դեցիլիտրում 29.2 միլիգրամով պակաս է, քան մսակերների մոտ:

Գիտնականների խոսքով՝ բուսական դիետայի անցնելու շնորհիվ մսակերների մոտ խոլեստերինի մակարդակը կարող է նվազել 12.5 միլիգրամով՝ մեկ դեցիլիտրի համար: Բուսակերները շատ բանջարեղեն, մրգեր ու ընկուզեղեն են ուտում, իսկ այդ մթերքները հարուստ են սննդային մանրաթելերով, սոյայի սպիտակուցով, ֆիթոստերոլներով եւ քիչ հագեցած ճարպեր են պարունակում: Հենց այդ պատճառով էլ բուսակերների մոտ խոլեստերինի մակարդակը ցածր է:

Հայտնի է, որ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման վտանգը (սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի եւ ուղեղի կաթված): Գիտնականներն իրենց սիրտ-անոթային համակարգի առողջության համար մտահոգվող մարդկանց խորհուրդ են տալիս ավելի շատ բուսական ծագման մթերք օգտագործել եւ առավելագույնս նվազեցնել յուղոտ կարմիր մսի քանակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել