• Latest news

Երազների բացակայությունը կարող է հանգեցնել դեմենցիայի

24 օգոստոսի, 2017  23:47

Արագ քնի փուլի նվազումը, որի ընթացքում մարդը երազներ է տեսնում, կապված է ծերության տարիներին տկարամտության զարգացման մեծ վտանգի հետ: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից գիտնականները:

Նրանք ուսումնասիրել են միջինւ 67 տարեկան 321 հիվանդի տվյալները: Մասնագետները նրանց վիճակին հետեւել են 12 տարի շարունակ՝ ուսումնասիրելով գլխուղեղի ռիթմերը: Այդ ընթացքում 32 մարդու մոտ տկարամտություն է բացահայտվել, եւս 24-ի մոտ էլ Ալցհեյմերի հիվանդություն է ախտորոշվել:

Հետազոտության հեղինակները նշել են, որ հենց արագ քնի, ոչ թե այլ փուլերի կրճատումն է կապված եղել տկարամտության հետ:

«Մեր ստացած արդյունքները մատնանշում են արագ քնի փուլը՝ որպես դեմենցիային նախորդող գործոն: Հետագայում մենք պետք է հասկանանք, թե ինչպես է արագ քնի փուլի կարճ տեւողությունը կապվում դեմենցիայի առաջացման մեծ վտանգի հետ»,- ասել է հետազոտության համահեղինակ Մեթյու Պասեն:

Ընդհանուր առմամբ, քնի հինգ փուլ կա: Արագ քնի փուլը վերջինն է եւ բնորոշվում է գլխուղեղի բարձր ակտիվությամբ: Այդ ընթացքում մարդը, որպես կանոն, երազ է տեսնում, իսկ նրա աչքի խնձորակներն արագ շարժումներ են կատարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել