• Latest news

Գիտնականները փորձանոթում ենթաստամոքսային գեղձի «կղզյակներ» են աճեցրել

25 օգոստոսի, 2017  21:12

University of Pittsburgh Swanson School of Engineering-ի մասնագետների ղեկավարությամբ մի շարք համալսարանների հետազոտողներին հաջողվել է «փորձասրվակում» ենթաստամոքսային գեղձի  կղզյակներ աճեցնել՝ անոթներով հանդերձ: Այս հայտնագործությունը սկզբունքորոեն կարեւոր է 1-ին տիպի դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձի կղզյակային բջիջների հաջող փոխպատվաստման համար:

National Science Foundation-ի ֆինանասավորած հետազոտության հիմնական նպատակն է փորձասրվակում in vitro վասկուլյարային կղզյակների աճեցման մեթոդի մշակումը, որը, հետազոտողների կարծիքով,  կղզյակային բջիջների կենսունակություն կառաջացնի եւ փոխպատվաստումից հետո դրանց ֆունկցիաները կուժեղացնի:

Հետազոտության ղեկավար Իփսիթա Բաներջին պարզաբանել է, որ սա in vitro վասկուլյարային օրգանոիդների՝ hPSCs բջիջներից ենթաստամոքսային գեղձի կղզյակների ստեղծման առաջին հաջող փորձն է: Գիտնականները նաեւ մշակել են կղզյակներում արյունատար անոթների մասերի փոխպատվաստման մեթոդը: Կղզյակների վասկուլյարացիայի շնորհիվ օրգանիզմ դրանց փոխպատվաստումից առաջ դրանք մեծագույն հավանականությամբ կենսունակ կմնան եւ կկարողանան արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ավելի արագ կարգավորել:

Բջիջների մանր կուտակումները, որոնք կոչվում են Լանգերհանսի կղզյակներ, տեղադրված են ամբողջ ենթաստամոքսային գեղձում. հենց դրանք են օրգանին թույլ տալիս ինսուլին արտադրել: Ընդամենը հաշվվում է 1 միլիոն կղզյակ: Օրվա ընթացքում Լանգերհանսի կղզյակները արտադրում են մոտ 2 միլիգրամ ինսուլին:

Քանի որ ենթաստամոքսային գեղձի կղզյակները թթվածնի մեծ կարիք ունեն, փոխպատվաստելիս անհրաժեշտ է դրանք հնարավորինս արագ «միացնել» ստացողի օրգանիզմի անոթներին, այլապես դրանք կսկսեն արագ մահանալ: Հետազոտողները նոր մեթոդներ էին որոնում, որ արագացնեին փոխպատվաստումից հետո կղզյակների վասկուլյարացիան, եւ հանգել են այն եզրակացության, որ ավելի հեշտ է անոթներն «աճեցնել» փորձասրվակում դեռեւս մինչեւ փոխպատվաստումը, միանգամից կղզյակային բջիջների խմբերի մեջ:

Փորձում օգտագործվել է նոր կառուցվածքային համակարգ՝ հատուկ հիդրոգել, որը ստեղծվել է բջջային կուլտուրայի եռաչափ համադրումից, որը նմանակում է բնական ճանապարհով ենթաստամոքսային գեղձի առաջացումը:

Վասկուլյարացված կենսունակ կղզյակները կարելի է օգտագործել ոչ միայն փոխպատվաստման, այլեւ դրանց վրա ենթաստամոսային գեղձի բուժման նոր դեղերի արդյունավետության եւ տոքսիկայնության թեստավորման համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել