• Latest news

Պոլիֆենոլների բարձր պարունակությամբ 6 մթերք

26 օգոստոսի, 2017  15:08

Պոլիֆենոլները հակաօքսիդանտներ են, որոնք, համաձայն վերջին գիտական տվյալների, կանոնավոր օգտագործման դեպքում, ապահովագրում են քաղցկեղածին, սիրտ-անոթային հիվանդություններից, օստեոպորզից եւ նեյրոդեգեներատիվ հիվանդություններից։

Նուռ

Համարվում է, որ նուռը հսկայական քանակությամբ բարձր պոլիֆենոլեր է պարունակում՝ ավելի, քան որեւէ այլ պտուղ։ Այդ միրգը նաեւ շատ այլ օգտակար նյութեր է պարունակում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այն հնարավորին շատ օգտագործել։

Կարմիր սոխ

Կարմիր սոխը պոլիֆենոլների եւս մեկ աղբյուր է։ Մասնագետները խորհուրդ են տալիս այն հավելել աղցաններում եւ այլ ուտեստներում։ Սակայն պետք է հիշել, որ ջերմային մշակման պարագայում սոխը կորցնում է պոլիֆենոլների շուրջ 30-80 տոկոսը՝ կապված պատրաստելու մեթոդից։ Ուստի առավելագույն արդյունք ստանալու համար ցանկալի է այն թարմ վիճակում օգտագործել։ 

Կանաչ թեյ

Հայտնի է, որ կանաչ թեյը լի է հակաօքսիդանտներով, բացի այդ՝ դրանում պոլիֆենոլներն ավելի շատ են, քան սեւ թեյի մեջ։

Ցիտրուսներ

Ցիտրուսե մրգերը՝ ինչպես նարինջը, եւս աչքի են ընկնում պոլիֆենոլների բարձր պարունակությամբ, ինչպես  նաեւ առողջության համար մի շարք օգտակար վիտամիններով, ներառյալ՝ С վիտամինը։

Կակաո

Կակաոյի փոշին եւս շատ պոլիֆենոլներ է պարունակում, որոնք օգտակար են առողջության եւ հատկապես ՝մաշկի համար։

Լոլիկ

Լոլիկը, ինչպես նւ դրանից պատրաստված տոմատը, եւս պոլիֆենոլի աղբյուր է։

Որպեսզի օրգանիզմը լավ յուրացնի պոլֆենոլները, դրանք պետք է մշտապես գործածել, օրական մի քանի անգամ։ Նման մթերքները ցանկալի է թարմ վիճակում օգտագործել՝ կամ նվազագույն ջերմային մշակմամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է