• Latest news

Բժիշկները կարել են երիտասարդ կնոջ՝ դժբախտ պատահարի հետեւանքով կորցրած երկու ձեռքերը

29 օգոստոսի, 2017  23:48

Ֆրանսիայից վիրաբույժներին հաջողվել է կարել երիտասարդ կնոջ երկու ձեռքերը, որոնք նա կորցրել է դժբախտ պատահարի հետեւանքով:

Կինը, որի անունը չի նշվում, օգոստոսի 14-ին Շամբերի քաղաքի կայարանում կառամատույցից ռելսերի վրա է ընկել՝ փորձելով հետ ցատկել մոտեցող գնացքից: Ընկնելիս նա սեղմվել է գնացքի շարժակազմի եւ կառամատույցի միջեւ ու կորցրել երկու ձեռքերն էլ: Ականատեսները հասցրել են փրկել կտրված վերջույթները՝ դրանք մաքուր կտորի մեջ դնելով եւ սառույցի մեջ տեղավորելով:

Դեպքից երկու ժամ անց արդեն կինը վիրահատարանում է եղել: Վիրահատությունն ավելի քան 4 ժամ է տեւել:

Centre Hospitalier Universitaire Grenoble Alpes hospital-ից Միշել Բույեն հաղորդել է, որ վիրահատությունը, ընդհանուր առմամբ, հաջող է անցել, սակայն առայժմ չի հաջողվել լիարժեք ակտիվացնել մկանները, այդ պատճառով կնոջ համար դժվար կլինի որոշ շարժումներ անել, հատկապես՝ դաստակներով:

Բույեի խոսքով՝ հիվանդը հիմա լավ է զգում: Կազդուրվելուց հետո նա ստիպված կլինի 1.5-2 տարի ֆիզիոթերաեւտիկ բուժում անցնել՝ կարված վերջույթների գործառույթները լիարժեք վերականգնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել