• Latest news

Հնարավո՞ր է Թուրքիայից ներմուծված լոլիկը տարբերակել

29 օգոստոսի, 2017  19:19

Թուրքիայից ներմուծված լոլիկը արտաքին որոշ նշաններով կարելի է տարբերակել տեղականից, պնդում է սննդամթերքի հարցերով մասնագետ Դավիթ Պիպոյանը:

«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան» մամուլի ասուլիսի ընթացքում նա նշեց, որ միայն լաբորատոր անալիզները ցույց կտան՝ բանջարեղենում կամ մրգի մեջ թունաքիմիկատներ կամ այլ վտանգավոր նյութեր կան, թե ոչ: Սակայն երբեմն բանջարեղենի արտաքին տեսքից կարելի է հասկանալ՝ այն դրսից որեւէ նյութով մշակվել է, թե ոչ:

Մասնագետի խոսքով՝ թուրքական լոլիկը, մասնավորապես, արտաքինից չոր է թվում, ասես խոնավություն չպարունակի: Դրանից բացի, եթե ներմուծված լոլիկի պոչը հոտոտեք, դուք յուրահատուկ հոտը չեք զգա, որը սովորաբար պոչն ունենում է:

Ավելին՝ ինչպես նշեց մասնագետը, տեղական լոլիկը սովորաբար բավականին արագ է փչանում՝ մի քանի օրից այն արդեն փափկում է եւ բորբոսնում: Իսկ ներմուծվածները արտաքուստ գրեթե չեն փոխվում, քանի որ քիմիկատներով են մշակվել եւ շատ ավելի ուշ են փչանում:

Դավիթ Պիպոյանը նաեւ հիշեցրեց, որ Թուրքիայից ներմուծված մթերքների սկանդալից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ այնտեղ հաճախ են օգտագործում արգելված  թունաքիմիկատներ, ինչպիսին է, օրինակ, Էնդոսուլֆանը: Պարզվել է, որ նման քիմիկատների օգտագործումն իսկապես կարող է բանջարեղին ձկան համին նման համ հաղորդել:

Սակայն միայն ձկան համով անհնար է որոշել մթերքի ծագումը. այն կարող էր ներմուծված լինել այլ երկրից կամ Հայաստանում արտադրված լինել, սակայն մեծ քանակությամբ թունաքիմիկատների օգտագործմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել