• Latest news

Սնվելու երեք համակարգ, որոնց օգնությամբ կարելի է նիհարել

30 օգոստոսի, 2017  21:25

Երեքանգամյա սնունդ, երկուանգամյա սնունդ՝ միջանկյալ սնվելով եւ հինգանգամյա սնունդ. սնվելու երեք համակարգեր, որոնց օգնությամբ կարելի է ազատվել ավելորդ քաշից: Բոլոր երեք սննդակարգերի գլխավոր առավելությունն այն է, որ կարիք չկա սահմանափակել որեւէ մթերք. կարելի է ուտել՝ ինչ ցանկանաս:

Իհարկե՝ անկախ այն հանգամանքից, թե սնվելու ինչ համակարգի եք հետեւում, արագ ածխաջրերի, պահածոյացված մթերքների, արագ սննդի եւ քաղցրեղենի քանակությունը սննդակարգում ցանկալի է նվազագույնի հասցնել, քանի որ այդ մթերքները վնասակար են ոչ միայն կազմվածքի, այլեւ առողջության համար:

Երեքանգամյա սնունդ

Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ երեքանգամյա սնունդն ավելի շատ հարմար է քաշը պահպանելու համար: Երեք անգամ լիարժեք սնվելու դեպքում նիհարելը դյուրին չի լինի, բայց կարելի է, եթե երեք անգամն էլ սնվեք մրգերով, բանջարեղենով, անյուղ մսով եւ հատիկավոր շիլաներով:

Երկուանգամյա սնունդ՝ միջանկյալ սնվելով

Երկուանգամյա սնունդը՝ միջանկյալ սնվելով, կարող է օգնել նիհարել: Բանն այն է, որ սնվելու այս համակարգի դեպքում հարկավոր է լիարժեք նախաճաշել եւ ճաշել, իսկ ընթրիքը պետք է միջանկյալ սնվելու դեր կատարի. ընթրիքին կարելի է ինչ-որ թեթեւ բան ուտել՝ բանջարեղենային աղցան (առանց ձիթայուղի, թթվասերի եւ մայոնեզի), կեֆիր կամ մի բուռ ընկուզեղեն:

Հինգանգամյա սնունդ

Հինգանգամյա սնունդը նիհարելու համար ամենահարմարն է համարվում: Բացի այդ, ըստ բազմաթիվ մասնագետների, այս սննդակարգը հարմար է նրանց, ովքեր շատ են աշխատում եւ մշտապես պետք է ակտիվ ու էներգիայով լեցուն լինեն: Կալորիաների օրական չափաբաժինը բաժանվում է 5 մասի. հիմնականը՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք, ինչպես նաեւ եւս երկու անգամ՝ միջանկյալ սնունդ: Նման սննդակարգն արագացնում է նյութափոխանակությունն ու նպաստում ավելի արդյունավետ նիհարելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել