• Latest news

«Նանոմեքենաները» քաղցկեղային բջիջները ոչնչացնում են 60 վայրկյանում

31 օգոստոսի, 2017  23:38

Durham University-ի գիտնականները «նանոմեքենաներ» են մշակում, որոնք կարող են թափանցել քաղցկեղային բջիջների մեջ եւ դրանք ոչնչացնել ընդամենը 60 վայրկյանում:

Արագ պտտվող մոլեկուլներին 1-ից 3 րոպե է անհրաժեշտ շագանակագեղձի քաղցկեղի բջիջների արտաքին թաղանթը ոչնչացնելու համար, որը նրանց կործանմանն է բերում: Այս մոլեկուլների համար շարժիչ է ծառայում ատոմների շղթան, որոնք մեկ ուղղությամբ շարժվելով՝ առաջացնում են մոլեկուլի բարձր արագությամբ պտույտներ:

Գիտնականներն ընդգծում են, որ իրենք աշխատում են լույսով ակտիվացող «նանոմեքենաների» օգտագործման վրա այն քաղցկեղային բջիջներին որսալու համար, որոնք հանդիպում են կրծքագեղձի ուռուցքներում եւ մաշկի չարորակ մելանոմաներում, այդ թվում՝ նաեւ այն ուռուցքներում, որոնք ռեզիստենտություն են դրսեւորում քիմիաթերապիայի գոյություն ունեցող բոլոր տեսակների նկատմամբ:

Երբ այս «նանոմեքենաները» վերջնականապես պատրաստ լինեն, կարող են քաղցկեղի բուժման մեջ իսկական հեղափոխություն առաջացնել՝ էապես մեծացնելով հիվանդների վերապրելիությունը եւ բարելավելով նրանց ընդհանուր ինքնազգացողությունը: Գիտնականները ներկայումս մի քանի տարբեր մոտորացված, լույսով  ակտիվացվող մոլեկուլներ են ստեղծել, որոնք հատուկ բջիջներ են որսում: Պարզվել է, որ այս մեքենաները պետք է պտտվեն  վայրկյանում 2-ից մինչեւ 3 պտույտ, որ հաղթահարեն ցանկացած խոչընդոտ եւ գերազանցեն հեղուկի մեջ սուզված մանրադիտակային մասնիկների բնական բրոունյան շարժմանը:

Մոլեկուլները կարելի է օգտագործել կա՛մ թերապեւտիկ ագենտներ տեղափոխող բջիջների կառավարման համար, կա՛մ որպես սպանող գործիք, որը կքայքայի ուռուցքների թաղանթները: Առանց ուլտրամանուշակագույն ներգործության՝ այս մոլեկուլները բացարձակապես անվտանգ են: Բայց երբ նրանք լույսով խթանում են ստանում, սկսում են շատ արագ պտտվել եւ թափանցել բջիջների թաղանթի միջով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել