• Latest news

6 վնասակար խորհուրդ. Ինչպես «վաստակել» 2-րդ տիպի դիաբետ

1 սեպտեմբերի, 2017  23:29

Ի՞նչ է պետք անել եւ ինչպե՞ս է պետք ապրել, որ երաշխավորեք վտանգավոր եւ շատ դեպքերում անբուժելի հիվանդությամբ՝ 2-րդ տիպի դիաբետով հիվանդանալը: Միջոցները, որոնք կօգնեն ստանալ այս հիվանդությունը, հանրահայտ են: Դրա համար անհրաժեշտ է.

Անընդհատ գերհագենալ, առանց ռեժիմի սնվել, երբ մտքով անցնի

Եթե չհետեւեք թեթեւ քաղցի զգացմանը, այլ սեղանի մոտ նստեք միայն այն ժամանակ, երբ այդ զգացումն արդեն բթանում է, ապա հնարավոր է առանց նկատելու ավելի շատ ուտեք, քան անհրաժեշտ է: Սնվելու ռեժիմի նման խախտումների եւ գերհագենալու հետեւանքով արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը շատ լավ է կործանում արյանը ինսուլինի մատակարարման կարգավորված համակարգը, ինչը վաղ թե ուշ բերում է դիաբետի առաջացման:

Ուտել հնարավորինս շատ քաղցրեղեն

Նախկինում մարդիկ շաքար էին օգտագործում միայն բուսական մթերքների մեջ, այնուհետեւ սովորեցին չռաֆինացված շաքարի պինդ տեսակներ ստանալ: Նման շաքարը արժեքավոր խառնուրդներ էր պարունակում, որոնք դանդաղեցնում էին դրա տարրալուծումը: XIX դարի վերջից մինչ օրս մարդկանց մեծամասնության սննդակարգում է մտնում ռաֆինացված շաքարը: Զտելուց հետո դրա մեջ ոչինչ չի մնում, բացի քաղցրից եւ կալորիաներից: Ավելորդ շաքարի յուրաքանչյուր 25 գրամը 10 գրամ ճարպ է: Շաքարը բոլոր ըմպելիքների մեջ լցնելու սովորությունը դիաբետին տանող ուղիղ եւ ճշմարիտ ճանապարհն է:

Գիշերը պայթելու աստիճան հագենալ

Օրվա գիշերային ժամերը ենթաստամոքսային գեղձի հանգստի ժամն է: Նրան «արտաժամյա» աշխատանք հարկադրելով՝ դուք սպառում եք ինսուլինի պաշարները: Դա մշտապես անելով՝ դուք խախտում եք ենթաստամոքսային գեղձի աշխատանքը՝ հրահրելով դիաբետի առաջացում: Գիշերը որքան հնարավոր է հաճախակի եւ շատ կերեք:

Հավաքել հնարավորինս շատ ավելորդ քաշ

Ավելորդ քաշը դիաբետի առաջացման հավանականության (44 տոկոս) ամենակարեւոր գործոններից մեկն է: Շաքարային դիաբետի առաջացման մեջ առաջատար դեր է հատկացվում  հենց սպիտակ ճարպային հյուսվածքին: Առանձնապես այն հյուսվածքին, որը շրջապատում է մարդու ներքին օրգանները (վիսցերալ ճարպային հյուսվածք): Մի՛ հետեւեք քաշին, այն հավաքեք հնարավորինս արագ, եւ դուք զգալիորեն կմեծացնեք դիաբետով հիվանդանալու հավանականությունը:

Որքան հնարավոր է հաճախ նյարդայնանալ

Շաքարային դիբետ առաջացնելու ունակ գործոններից մեկը սթրեսն է: Բազմաթիվ օրինակներ կան, երբ շաքարային դիաբետի հակվածությամբ մարդկանց մոտ այն առաջացել է նյարդային ցնցման հետեւանքով: Սթրեսի ժամանակ մարդու օրգանիզմը արյան մեջ մեծ քանակությամբ հորմոններ է արտադրում: Դրանից բացի, ավելի մեծ քանակով էներգիայի կարիք ունի, որի հիմնական աղբյուրը գլյուկոզան է: Սրա հետեւանքով արյան մեջ է ընկնում ավելի մեծ քանակության ինսուլին, քան անհրաժեշտ է: Նման քանակությամբ ինսուլին արտադրող ենթաստամոքսային գեղձը գտնվում է «ցնցման» վիճակում: Վտանգի այլ գործոնների առկայության դեպքում սա բավական կլինի շաքարային դիաբետի առաջացման համար:

Առիթով եւ անառիթ օգտագործել քաղցր սպիրտային խմիչքներ

Ալկոհոլային տարբեր խմիչքները կարող են շաքարի եւ արյան մեջ դրա ցուցանիշների վրա տարբեր կերպ ազդել: Ալկոհոլի որոշ տեսակներ կարող են բարձրացնել գլյուկոզայի մակարդակը, իսկ մյուսները, հակառակը, նվազեցնել: Արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնում են, որպես կանոեն, քաղցր  խմիչքները՝ գինին, լիկյորը, որոնք մեծ քանակությամբ շաքար են պարունակում: Չոր գինին, կոնյակը եւ օղին արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշը նվազեցնում են: Չարաշահեք ալկոհոլը, եւ ձեզ համար դիաբետը (ի թիվս այլոց) ապահովագրված է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է