• Latest news

Սնունդ երգիչների համար. Ինչպիսի մթերքներ ուտել, ինչպիսիք՝ ոչ

3 սեպտեմբերի, 2017  16:08

Շատերին թվում է, թե երգիչները պետք է որոշակի սննդակարգի հետեւեն, որ չգիրանան եւ լավ տեսք ունենան: Իրականում ճիշտ սննդակարգը կարող է երգչին օգնել պահպանել ձայնալարերի առողջությունը, որ բեմում լավ հնչեն, պնդում է սննդամթերքի հարցերով մասնագետ Դավիթ Պիպոյանը:

Եվ այսպես՝ ինչպիսի մթերքներ արժե օգտագործել, ինչպիսիք՝ ոչ:

  • Կաթը եւ կաթնամթերքներն օգնում են կոկորդում լորձի առաջացմանը, որը կարող է երգչին վատ ծառայություն մատուցել: Հենց այս պատճառով, ինչպես նշեց մասնագետը, պրոֆեսիոնալ երգիչներին համերգից 24 ժամ առաջ խորհուրդ ՉԻ տրվում այս մթերքներն օգտագործել:
  • Որոշ երգիչներ ձայնն ալկոհոլով են «տաքացնում», սակայն երկարաժամկետ հեռանկարում ալկոհոլը կոկորդն ու ձայնալարերը միայն գրգռում է, ուստի երգիչներին խորհուրդ է տրվում ալկոհոլին մեծագույն զգուշությամբ վերաբերվել:
  • Օրվա ընթացքում ըմպելիքներից խորհուրդ է տրվում խմել միայն գոլ ջուր՝ ոչ տաք, ոչ սառը:
  • Մասնագետը նշեց, որ շատ երգիչներ լեզվի տակ են դնում անանուխի հաբեր՝ մտածելով, որ դա օգտակար է ձայնալարերի եւ կոկորդի համար: Իրականում անանուխը կոկորդը գրգռում է, եւ մասնագետի խոսքով՝ կտրականապես չի կարելի այն լեզվի տակ դնել:
  • Երգիչներին խորհուրդ չի տրվում նաեւ յուղոտ սնունդ օգտագործել, հատկապես համերգից կարճ ժամանակ առաջ:
  • Երգչի սննդակարգում բանջարեղենը պետք է մեծ քանակությամբ լինի. բանջարեղենը կոկորդը չի գրգռում եւ շատ օգտակար է առողջության համար:
  • Ինչ վերաբերում է մրգերին, ապա պետք է նախապատվություն տալ այն մրգերին, որոնք չեն գրգռում, օրինակ՝ բանանին եւ խաղողին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել