• Latest news

Հայտնի ամերիկացի բժիշկը «Էրեբունի» ԲԿ–ում ԼՈՌ վիրահատություններ է կատարել

5 սեպտեմբերի, 2017  22:12

Քալիֆորնիայի UCLA համալսարանի օտովիրաբույժ Ակիրա Իշիյաման եւ ՀՀ Առողջապահության  նախարարության գլխավոր քիթկոկորդականջաբան Արթուր Շուքուրյանը «Էրեբունի» ԲԿ–ում լսողության վերականգնման 13 նոր վիրահատություն են անցկացրել։

NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի համակարգող Սալբի Ագարակյանը նշեց, որ 4 օրում մասնագետները 9 կոխլեար իմպլանտացիա եւ 3 ստապեդեկտոմիա են իրականացրել։

Վերջին՝ 13-րդ վիրահատությունն անցկացվել է այսօր։ Հիվանդը 2.5 տարեկան աղջնակ էր, որի մոտ 4-րդ աստիճանի ծանրալուրություն էր ախտորոշվել։ Աղջկա մոր խոսքով՝ 9 ամսականում երեխան գրիպով էր հիվանդացել, իսկ դրա բարդացումների դեմ պայքարելու համար հակաբիոետիկներ էր ընդունել։ Մեկ ամիս անց ծնողները նկատել էին, որ աղջիկը չի լսում։ Լսողական ապարատները նրան չէին օգնում, եւ բժիշկներն ասել էին, որ կոխլեար իմպլատնացիան միակ փրկությունն է։ Աղջկա հարազատները մեկ տարի սպասել էին վիրահատությանը, երբ վերջապես ամերիկացի մասնագետներն Հայաստան են եկել եւ վիրահատել նրան։

Պրոֆեսոր Ակիրա Իշիյաման NEWS.am Medicine–ի հետ զրույցում նշեց, որ վիրահատությունը հաջող է ընթացել, եւ ինքը վստահ է, որ վերականգնողական փուլից հետո աղջիկը կարող է նորմալ լսել եւ վերջապես խոսել սովորել։

«Նա ընդամենը 2.5 տարեկան է, դա նման վիրահատության համար լավ ժամանակ է։ Մինչեւ դպրոցական տարիքը նա կարող է նորմալ խոսել»,– նշել է մասնագետը։

Կոխլեար իմպլանտացիան վիրահատություն է, որը ծանրալսությամբ մարդկանց թույլ է տալիս լսել։ Վիրահատությունը տեւում է մոտ 1-2 ժամ, եւ այդ ընթացքում վիրաբույժները հիվանդի ներքին ականջի մեջ հատուկ սարք են դնում, որը ձայները էլեկտրական ազդակների է վերածում եւ փոխանցում է դրանք լսողական նյարդին։ Վիրահատության ընթացքում կարեւոր է հնարավորինս զգույշ լինել եւ չվնասել հիվանդի դիմային նյարդը։

Կոխլեար իմպլանտացիայով կարգավորվող ծանրալուրության պատճառները կարող են տարբեր լինել։ Նորածինների մոտ կարող է քրոմոսոմների փոփոխության կամ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդացումների հետեւանքով ի հայտ եկած բնածին խլություն լինել։ Ավելի մեծ երեխաների եւ մեծահասակների մոտ լսողական խնդիրները կարող են տարբեր հիվանդությունների, օրինակ՝ մենինգիտի հետեւանք լինել։ Իսկ որոշ դեպքերում էլ դա առանձին դեղերի կողմնակի ազդեցության հետեւանք է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել