Նիհարելու 3 կանոն

6 սեպտեմբերի, 2017  23:36

Սննդի մասնագետ եւ մարզիչ Բոբ Հարփերը, որը The Biggest Loser հանրահայտ  հեռուստաշոուի փորձագետն է, պատմել է 3 պարզ, բայց շատ կարեւոր կանոնների մասին, որոնց պետք է հետեւեն նիհարել ցանկացող բոլոր մարդիկ։

Հրաժարվե՛ք շաքարից։

«Առաջին հերթին հաջող նիհարելու համար պետք է հրաժարվել շաքարից»,-պնդում է Բոբ Հարփերը։  Ըստ նրա՝ շատ մարդիկ պնդում են, որ շաքարից հրաժարվելը նրանց չի օգնել նիհարել։ Բայց խնդիրն այն է, որ մարդիկ չեն գիտակցում, թե օրական որքան շաքար են օգտագործում։ Շաքար պարունակում են ոչ միայն գազավորված ըմպելիքները եւ անուշեղենը, այլեւ շատ սոուսներ, օրինակ՝ կետչուպը, եւ նույնիսկ հացը։ Միայն այն դեպքում, երբ շաքարը բացառվի ամենօրյա օգտագործումից, աղիների աշխատանքը կկարգավորվի եւ կշեռքի ցուցիչը կնվազի,-ասել է Հարփերը Popsugar պարբերականին։

Կարգավորե՛ք սննդակարգը։

Նիհարել ցանկացողներին մասնագետն առաջարկում է օրական երեքանգամյա սնունդ՝ դրան հավելելով մեկ  անգամ թեթեւակի կերակուրը։ Դրա հետ մեկտեղ կարեւոր է մթերքի բաղադրությունը, որն ընտրում եք։ Ավելորդ քաշից ազատվելու համար, ըստ մասնագետի,  սնունդը պետք է ներառի  40 տոկոս  առողջ «բարդ» ածխաջրեր եւ 40 տոկոս  սպիտակուցներ, ինչպես նաեւ  20 տոկոս որակյալ յուղ։ «Մթերքի այսպիսի համադրությունը լցնում է օրգանիզմը սննդարար նյութերով եւ դուք ձեզ  կուշտ կզգաք »,-նշել է Բոբ Հարփերը։

 Հետեւե՛ք ձեր չափաբաժնին։

Նիհարել ցանկացողներին մասնագետն  առաջարկում է հետեւել իրենց չափաբաժնին։ Առաջին հերթին պետք է ձգտել չափավորության, առավել եւս, որ օրգանիզմը կարիք չունի սննդամթերքի այն չափաբաժնի,  որը ստանում է։ Մասնագետի կարծիքով ավելորդ քաշի եւ նիհարելու ցանկության դեպքում պետք է սնունդը ուտել փոքր կտորներով, թողնել այն ափսեի մեջ եւ այլն։ Նրա պրոֆեսիոնալ խորհուրդներից մեկն է. «Երբե՛ք չուտել փաթեթի միջից կամ ընդհանուր ափսեից։ Միշտ դնել ուտելիքը անձնական ափսեի մեջ, քանի որ այն ավելի հեշտ է օգնում կարգավորել ձեր չափաբաժինը» ։

NEWS.am Medicine

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: