• Latest news

Ասթմայի դեմ դեղորայքը նվազեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը

7 սեպտեմբերի, 2017  15:40

University of Bergen-ի գիտնականները (Նորվեգիա) պնդում են, որ ասթմայի դեմ դեղորայքը 50 տոկոսով նվազեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը։

Ադրենոընկալիչների բետա-2 ագոնիստը, որն օգտագործվում է ասթմայի բուժման համար, նաեւ կարգավորում է SNCA գենի արտահայտվելու մակարդակը։ Ըստ երեւույթին, դա էլ օգնում է պաշտպանել հիվանդությունից, որի պատճառները գիտությանը դեռ հայտնի չեն։

Հետազոտողները 11 տարի շարունակ ավելի քան 4 միլիոն նորվեգացիների տվյալներ են վերլուծել եւ նրանց նշանակված ավելի քան 100 միլիոն դեղատոմսեր ուսումնասիրել։ Պարզվել է՝ ադրենոընկալիչների բետա-2 ագոնիստն իսկապես նվազեցրել է Պարկինոսոնի հիվանդության զարգացման հավանականությունը։ 

Նման եզրակացությունների են հանգել նաեւ Harvard University-ի գիտնականները՝ կենդանիների եւ ուղեղի բջիջների վրա իրականացրած լաբորատոր գիտափորձերի ընթացքում։ 

Գիտնականների եզրակացությունները կարող են դրվել Պարկինսոնի հիվանդության բուժման նոր մեթոդների հիմքում։

Պարկինսոնի հիվանդությունը դանդաղ զարգացող խրոնիկ նյարդադեգեներատիվ հիվանդություն է, որը հատուկ է տարեց մարդկանց։ Նեյրոմեդիատոր դոֆամին արտազատող նեյրոնների ոչնչանալու հետեւանքով հիվանդների մոտ մկանային կարծրություն, տրեմոր, հիպոկինեզիա եւ կոորդինացման հետ կապված խնդիրներ են առաջանում։

Ժամանակակից բժշկությունը դեռ չի կարող բուժել Պարկինոսոնի հիվանդությունը, սակայն բուժման գոյություն ունեցող մեթոդները թույլ են տալիս զգալիորեն բարելավել հիվանդների կյանքի որակն ու դանդաղեցնել հիվանդության զարգացումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է