• Latest news

Կրասնոդարում կինը վիրահատությունից հետո մահացել է որովայնում մոռացած անձեռոցիկի պատճառով

8 սեպտեմբերի, 2017  10:49

Ռուսաստանում 45-ամյա Իրինա Կ.–ն վիրահատությունից 2 ամիս անց մահացել է որովայնում մոռացած անձեռոցիկի պատճառով։ ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի Կենտրոնական օկրուգի քննչական բաժինը կնոջ մահվան գործով փորձաքննություն է նշանակել։

Կինը Կրասնոդար էր եկել Խաբարովսկի երկրամասի Կենադա ավանից, քանի որ ճողվածքի վիրահատության կարիք ուներ։ Նախաքննության տվյալներով՝ վիրահատության ժամանակ կնոջ որովայնի մեջ 57x38 սմ անձեռոցիկ են մոռացել։ Տուն վերադառնալով՝ կինը մի քանի շաբաթ ապրել է անձեռոցիկը որովայնում՝ կրելով սարսափելի ցավեր, որոնց պատճառը բժիշկները չէին  կարողանում պարզել։

Ցավի հերթական նոպայի ժամանակ կնոջը շտապ օգնության մեքենայով հիվանդանոց էին տեղափոխել, սակայն Իրինան մահացել էր հիվանդանոցի ճանապարհին։

KrasnodarMedia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիահերձումը պարզել է, որ կնոջ օրգանիզմում թարախային պրոցես էր սկսվել, որին հաջորդել էին աղիների թափածակումն ու պերիտոնիտը։ Մահվան պատճառն, ըստ երեւույթին, եղել էր վիրահատության ժամանակ որովայնում մոռացած անձեռոցիկը։ Այն աղիների անանցանելիություն եւ դրանից բխող այլ խնդիրներ էր առաջ բերել։ Դիահերձման վերջնական «ախտորոշումը»՝ սուր խոցային նեկրոտիկ էնտերիտ։

Մահացածի հարազատների խոսքով՝ վիրահատությունը կատարել է Կրասնոդարում  հայտնի վիրաբույժ պրոֆեսոր, որին օգնել է ոչ պակաս փորձառու վիրաբույժ։ Հարազատների խոսքով՝ երկու վիրաբույժն էլ վաղուց հասել են թոշակի տարիքին, սակայն շարունակում են աշխատել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է