• Latest news

Բարձրահասակ մարդիկ ավելի հաճախ են թրոմբոզներ ունենում. գիտնականներ

9 սեպտեմբերի, 2017  12:16

Բարձրահասակ մարդիկ ավելի հաճախ են առնչվում երակային թրոմբոէմբոլիայի (ԵԹԷ)՝ երակներում արյան թանձրուկների, մակարդվածության գոյացությունների հետ։ Իսկ ցածրահասակ մարդկանց մոտ թրոմբոզների հայտնվելու ռիսկը զգալիորեն ցածր է։ Այդ մասին հայտնում են Շվեդիայի Lund University-ի գիտնականները։ «Բնակչության աճն ավելացել է եւ շարունակում է աճել, ինչը կարող է նպաստել թրոմբոզով հիվանդների քանակի աճին», - նշում է հետազոտության առաջատար հեղինակ Բենգտ Ցոլերը։

Նրա խոսքով՝ բացառված չէ, որ գրավիտացիան ինչ որ կերպ ազդում է երակների վրա եւ ավելացնում է թրոմբոէմբոլիայի ռիսկը բարձրահասակ մարդկանց մոտ։ Կա նաեւ այլ վարկած. բարձրահասակ մարդիկ ավելի երկար ոտքեր եւ երակներ ունեն, հետեւաբար, ավելի շատ տեղեր կան թրոմբերի առաջացման համար։

Հետազոտությանը մասնակցել է  Շվեդիայի՝ 1951-1992 թթ. ծնված ավելի քան 1.6 միլիոն տղամարդ։ Նմանապես մասնագետները վերլուծել են ավելի քան մեկ միլիոն կանանց տվյալները, ովքեր առաջնեկով են հղի եղել 1982-2012 թթ. ժամանակահատվածում։ Հետազոտողները հստակ կապ են հայտնաբերել հասակի եւ ԵԹԷ առաջացման ռիսկի միջեւ. 160 սմ-ից ցածր հասակով տղամարդկանց մոտ ԵԹԷ ռիսկը 65 տոկոսով քիչ է եղել՝ 188 սմ եւ բարձր  հասակ ունեցող տղամարդկանց համեմատ։ 155 սմ-ից ցածր հասակ ունեցող կանայք ԵԹԷ–ին 69 տոկոսով ավելի հազվադեպ են բախվել, քան 183 սմ եւ բարձր հասակ ունեցող կանայք։

Համաձայն նախկին հետազոտությունների՝ բարձր հասակը կապված է նաեւ առողջական այլ խնդիրների, օրինակ, հղիների մոտ քաղցկեղի եւ շաքարախտի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել