• Latest news

Նստակյաց կենսակերպը ստիպում է յուղոտ մթերքներ ուտել․ գիտնականներ

8 սեպտեմբերի, 2017  20:58

Նստակյաց կենսակերպն ազդում է ուտելիքի նախապատվության վրա եւ ստիպում ավելի շատ յուղոտ մթերքներ ուտել։ Այս մասին հայտնում են Միսուրիի համալսարանի գիտնականները։

Գիտափորձի շրջանակում նրանք արու եւ էգ առնետներին երկու խմբի են բաժանել։ Առաջին խմբի կրծողները ստիպված էին նստակյաց կենսակերպ վարել, իսկ երկրորդ խմբի առնետները վազվզելու հնարավորություն են ունեցել։ Բոլոր կենդանիները միեւնույն բանն են կերել։ Մեկ շաբաթ անց կենդանիներին  երեք տեսակի դիետա են առաջարկել (ճարպերի բարձր պարունակությամբ, սախարոզի բարձր  պարունակությամբ եւ եգիպտացորենի օսլայի բարձր պարունակությամբ)։ Բոլոր երեք սննդակարգերում էլ սպիտակուցի պարունակությունը գրեթե նույնն էր։ 4 շաբաթվա ընթացքում առնետները կարող էին «պահել» նշված դիետաներից յուրաքանչյուրը։ 

Պարզվել է, որ արու առնետները, որոնք նստակյաց կենսակերպ են վարել, ճարպի բարձր պարունակությամբ դիետան են նախընտրել։ Վազվզելու հնարավորություն ունեցած արուները 50 տոկոսով ավելի քիչ են յուղոտ մթերք կերել, քան նստակյաց կյանք վարող կրծողները։  Նրանք նաեւ ավելի շատ են կերել մյուս երկու սննդակարգերին պատկանող մթերքներից։ Նստակյաց կյանք վարող արուներն ու էգերը, որպես կանոն, ճարպի բարձր պարունակությամբ դիետան են նախընտրել։ Տեղաշարժվելու հնարավորություն ունեցած էգերը եւս ճարպոտ մթերք են նախընտրել եւ, ի տարբերություն նստակյաց կենսակերպ վարող էգերի, ավելի շատ կալորիա են սպառել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել