• Latest news

Ինչպե՞ս ճանաչել պոտենցիալ ինքնասպանին. խորհուրդներ՝ մասնագետներից

8 սեպտեմբերի, 2017  14:32

Միայն քիչ դեպքերում են ինքնասպանություններ կատարվում աֆեկտի ժամանակ։ Ավելի հաճախ մարդը բավական երկար ժամանակ (երբեմն մինչեւ 1․5 տարի) մտածում է ինքնասպանության մասին, մանրակրկիտ կշռադատում իր գործողությունները։ Այդ ընթացքում նրա վարքագծում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ցանկության դեպքում կարելի է նկատել․ դա մարդուն օգնելու եւ ինքնասպանությունը կանխելու հնարավորություն կտա։ 

Սուցիդոլոգ Կամո Վարդանյանը եւ հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը պատմել են, թե ինչպես է փոխվում ինքնասպանության մասին մտածողի վարքագիծը, եւ ինչպես կարելի է հասկանալ, որ մարդուն օգնություն է անհրաժեշտ։

1. Դեպրեսիվ վիճակ։ Բավական հաճախ ինքնասպանություն են գործում դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ։ Թեպետ դա չի նշանակում, որ դեպրեսիայի մեջ գտնվող բոլոր մարդիկ պոտենացիալ ինքնասպաններ են, դեպրեսիան, ամեն դեպքում, լուրջ խնդիր է, որն ուշադրություն է պահանջում։ Եթե ձեր շրջապատում որեւէ մեկի մոտ դեպրեսիայի նշաններ եք նկատում, փորձեք խոսել նրա հետ եւ հասկանալ նրա վիճակը կամ մասնագետի հետ խորհրդակցեք։

Դեպրեսիային բնորոշ ախտանշաններ են վատ տրամադրությունը, նախկին զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստը, որեւէ բան անելու ցանկության բացակայությունը, տխրություն կամ հակառակը, բարձր նյարդայնությունը։

2. Անտիվիտալ մտքեր։ Եթե մարդն անդադար դժգոհում է կյանքից, հաճախ է ինքնաքննադատությամբ զբաղվում, մշտապես մեղքի զգացողություն ունի, փորձեք հասկանալ՝ ինչն է նրան անհանգստացնում եւ արդյոք նրան օգնություն պետք չէ։

3. Մահվան հանդեպ մեծ հետաքրքրություն։ Եթե մարդը մահն ու ինքնասպանությունը համարում է խորհրդավոր եւ հետաքրքիր մի բան, դա արդեն պատճառ է տագնապ բարձրացնելու համար։ Եթե մարդն ինքնասպանությունների մասին տեղեկություն է փնտրում, դա չպետք է անուշադրության մատնել, հատկապես, եթե խոսքը դեռահասներին է վերաբերում։

4. Շփման բացակայություն։ Պոտենցիալ ինքնասպանները հազվադեպ են ուրախ եւ շփվող լինում․ սովորաբար նրանք ինքնամփոփ են եւ դադարում են այլ մարդկանց հետ շփվել։ Եթե նկատել եք, որ Ձեր ծանոթներից որեւէ մեկի մոտ շփման ձեւը փոխվել է, հնարավոր է, նրան օգնություն է անհրաժեշտ։

Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել շրջապատող մարդկանց նկատմամբ եւ նրանց վարքագծում տարօրինակ փոփոխություններ նկատելիս անպայման խոսել նրանց հետ կամ մասնագետի մոտ ուղղորդել․ դա կարող է օգնել փրկել նրանց կյանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է