• Latest news

Կարո՞ղ են արդյոք կամրջի պատնեշներն ու պահակախումբը կանխել ինքնասպանությունները

8 սեպտեմբերի, 2017  19:43

Ավելի հաճախ ինքնասպանություն գործելու համար մարդիկ ընտրում են առավել «հասանելի» մեթոդ։ Այն երկրներում, որտեղ հասանելի է հրազենը, ինքնասպանության համար բավականին հաճախ ընտրում են հենց այդ տարբերակը, իսկ այն վայրերում, որտեղ կա թունաքիմիկատներ կամ դեղորայք օգտագործելու հնարավորություն, կարող են օգտագործել հենց դրանք։

Կամուրջներ եւ ժայռեր կան շատ երկրներում, եւ այդ իսկ պատճառով դրանք ինքնասպանություն գործելու համար առավել «հայտնի» վայրերի ցանկում են։  Ինքնասպանությունը կանխելու համար կարեւոր քայլ է համարվում պակասեցնել հնարավորությունները,  որոնք ինքնասպանության մտադրված մարդը կարող է օգտագործել։ Այդ պատճառով շատ երկրներում բավականին բարդ է  ձեռք բերել թունաքիմիկատներ կամ դեղորայք, իսկ կամուրջների վրա պատնեշներ են կառուցում եւ պահակախումբ տեղակայում։

Այնուամենայնիվ, կարող է արդյոք հասանելիության սահմանափակումը իսկապես կանխել ինքնասպանությունը։  Սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը գտնում է, որ հասանելիության սահմանափակումն իրոք շատ կարեւոր է, սակայն այն չի կարող լուծել խնդիրն ինքնին։

Եթե անձն ունի սուիցիդալ մտքեր, ապա նա, չկարողանալով ցատկել կամրջից, ինքնասպան լինելու այլ միջոց կգտնի։ Մյուս կողմից, ինչպես նշեց մասնագետը, եթե անձը չունենա ինքնասպանություն գործելու համար միջոց, դա կօգնի ժամանակ շահել։ Տվյալ մարդը կարող է մտադրությունը փոխել իրավիճակը գնահատելու համար, եթե ժամանակ եւ հնարավորություն ունենա։ Բացի այդ, շրջապատի մարդիկ կարող են նկատել, որ նա խնդիրներ ունի, եւ օգնել նրան։

Մասնագետի խոսքով՝ ինքնասպանություններն ավելի արդյունավետ կերպով կանխելու համար անհրաժեշտ է ոչ միայն սահմանափակել մահաբեր նյութերի հասանելիությունը, այլեւ մշակել պետական լուրջ ծրագիր, որի շրջանակում ստեղծել դեստրուկտիվ վարքի հետազոտման կենտրոն, որը միջազգային կենտրոնների հետ համագործակցելով՝ զբաղվելու է ինքնասպանությունների ուսումնասիրությամբ եւ կանխմամբ։ Բացի այդ, պակաս կարեւոր չէ հասարակության վարքը։ Մասնագետը նշեց, որ մարդիկ պետք է ուշադիր լինեն միմյանց նկատմամբ, եւ եթե որեւէ մեկը սուիցիդալ հակումներ է դրսեւորում, պետք է օգնել նրան կամ ուղղորդել մասնագետի մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է