• Latest news

Դեռահասներն ամենախոցելի խմբում են. Ո՞ր տարիքում են մարդիկ հաճախ ինքնասպան լինում

8 սեպտեմբերի, 2017  22:26

Սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը եւ հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը պնդում են, որ կա 3 տարիքային խումբ, որոնք առավել հաճախ են ինքնասպանություն գործում։ Դրանք են դեռահասները, 50-60 տարեկան անձինք եւ տարեցները։

Սուիցիդոլոգը նշեց, որ Հայաստանում տարեցների եւ 50-60 տարեկան անձանց շրջանում ինքնասպանություններն այդքան տարածված չեն, որքան մյուս երկրներում։ Հավանաբար այստեղ դեր են խաղում հայերի մշակութային առանձնահատկությունները։ Սակայն դեռահասներն, իրոք, խոցելի խումբ են անգամ այստեղ՝ Հայաստանում։ Սուիցիդոլոգի տվյալներով՝ ինքնասպանների 26-27 տոկոսը հենց դեռահասներն են։

Մասնագետի կարծիքով դա կարելի է բացատրել ապակառուցողական հակումներով, որոնք բնորոշ են շատ դեռահասների։ Եթե հոգեպես առողջ հասուն մարդուն ինքնասպանության համար լուրջ պատճառ է պետք, ապա դեռահասի մոտ չնչին տհաճություններից կարող են ինքնասպանության եւ ինքնաոչնչացման մասին ապակառուցողական մտքեր առաջանալ։

Անչափահասների շրջանում ինքնասպանությունները կանխելու համար հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաների հետ միշտ շփում պահել եւ ընկերներ դառնալ, որպեսզի երեխաները վստահեն ծնողներին եւ պատմեն իրենց խնդիրների մասին։  Սակայն դա անհրաժեշտ է անել զգույշ ու առանց ավելորդ կպչունության, որպեսզի երեխան չզգա, որ իրեն փորձում են վերահսկել։ Եթե երեխան ինքնասպանությունների մասին կայքեր է մտնում, եթե համացանցում կասկածելի մարդկանց հետ է շփվում, դա տագնապի նշան է։

Բացի այդ, ինքնասպանությունները կանխելու համար շատ կարեւոր է այնպես անել, որ դեռահասը միշտ զբաղված լինի, հոբբի եւ հետաքրքրություններ ունենա։ Հոգեբանի խոսքով՝ որքան երեխայի կյանքը հագեցած է, այնքան փոքր է ինքնասպանության ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է