• Latest news

Ի՞նչ անել, երբ թվում է, թե կյանքը կորցրել է իմաստը

9 սեպտեմբերի, 2017  22:12

Կյանքում հաճախ լինում են պահեր, երբ մարդուն թվում է, որ կյանքը կորցրել է իմաստը, եւ ապագան նույնպես իմաստ չի ունենա: Հաճախ սա պատահում է այն մարդկանց հետ, ում կյանքում ողբերգություն է եղել, ավելի հազվադեպ՝ նրանց հետ, ովքեր կորցրել են աշխատանքը կամ այլ նութական արժեքներ: Ի՞նչ անել, երբ ապրելը կորցրել է իմաստը, եւ հաճախ անգամ ինքնասպանության հետ կապված մտեքեր են լինում:

Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանն առաջարկում է մի քանի պրակտիկ խորհուրդ, որոնք Ձեզ կօգնեն հաղթահարել այս մտքերն ու վերականգնել հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Հիշե՛ք, որ կա մի գիրք, որը Դուք դեռ չեք ընթերցել, մի երկիր, որ դեռ չեք տեսել, եւս մեկ ֆիլմ, որը դեռ չեք դիտել, եւ մի մարդ, ում հետ Դուք դեռ չեք հասցրել ծանոթանալ: Գտե՛ք մի այդպիսի գիրք, ֆիլմ, ծանոթացեք նոր մարդու հետ, իսկ եթե հնարավորություն ունեք, ճանապարհորդե՛ք: Խոսե՛ք հարազատների եւ ընկերների հետ:

Հոգեբանի խոսքով՝ զրույցը հրաշալի տարբերակ է, լարվածությունը եւ ներքին անհանգստությունը վերացնելու համար: Փորձեք զանգել ծանոթ եւ հարազատ մի մարդու, ում հետ երկար ժամանակ չեք շփվել: Սկսե՛ք զբաղվել նոր սպորտաձեւով: Ֆիզիկական վարժությունների ժամանակ օրգանիզմում ակտիվանում է երջանկության հորմոնը, եւ մարզումներից հետո Ձեզ ավելի լավ կզգաք, քան առաջ: Փորձեք շատ զբոսնել: Հոգեբանի խոսքով՝ հատկապես արեւային եղանակին երկար զբոսանքը մարդուն հանում է դեպրեսիայից եւ օգնում է պայքարել տհաճ մտքերի դեմ:

«Կա երեք հրաշալի եղանակ դեպրեսիայի եւ հոռետեսական մտքերի դեմ պայքարելու համար՝ շփումը, զբոսանքը եւ սպորտը: Դրանցով զբաղվելիս  մենք կկարողանանք հետ մղել մեր խնդիրները»,- նշում է մասնագետը:

Գտե՛ք Ձեզ համար նոր հոբբի եւ հաճելի զբաղմունք: Կարդացե՛ք մեքենաների մասին, հավաքե՛ք նամականիշեր կամ զարդե՛ր պատրաստեք: Ինչքան շատ զբաղմունք կա մարդու կյանքում, այնքան շատ իմաստ կա նրանում: Սովորե՛ք հաճույք ստանալ փոքրիկ մանրուքներից, օրինակ՝ թեյի կամ սուրճի հաճելի համից, թեթեւ զեփյուռից, արեւի ճառագայթներից: Եթե հավատացյալ եք, այցելե՛ք եկեղեցի: Եկեղեցին հիմնականում մարդկանց վրա հանգստացնող եւ դրական ազդեցություն է թողնում: Զրուցե՛ք հոգեւորականների հետ: Ի վերջո, եթե Ձեզ նշված խորհուրդներից որեւէ մեկը չի օգնում, դիմե՛ք մասնագետի օգնությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել