• Latest news

Վտանգավո՞ր է արդյոք պլաստիկից սպասքը առողջության համար

11 սեպտեմբերի, 2017  21:30

Շատ սննդամթերքներ այսօր փաթեթավորում են պլաստիկ կոնտեյների մեջ, որն ավելի թեթեւ է եւ էժան, քան այլ նյութից պատրաստված սպասքը։ Սակայն ավելի ու ավելի շատ հետազոտություններ են մատնանշում, որ առողջության համար պլաստիկից սպասքը անվտանգ չէ։

Սննդամթերքի հարցերով մասնագետ Դավիթ Պիպոյանը նշեց, որ, ի տարբերություն, օրինակ, ապակե սպասքի, պլաստիկը սննդամթերքի  մեջ է թողնում իր նյութերը։ Այդ մթերքներից էլ դրանք կարող են անցնել մարդու օրգանիզմ։

Տաֆտսի համալսարանիր գիտնականները պարզել են, որ սննդային պլաստմասսայի կազմի մեջ մտնող քիմիական նյութերը կարող  են ազդել կաթնագեղձերի վրա դեռեւս ներարգանդային զարգացման փուլում եւ մեծացնել ապագայում կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Բիսֆենոլ А (BPA) բավականին տարածված միացությունը, որը պարունակվում է սննդի տարաներում, ջրի շշերում եւ սննդային պլաստմասսայի այլ առարկաներում, լավ հայտնի է էնդոկրին համակարգի վրա իր կործանիչ ազդեցությամբ:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ այդ նյութը կարող է բացասաբար ազդել շնչառական համակարգի վրա եւ  հանգեցնելասթմայի։

Գիտնականները նաեւ պարզել են, որ սպառողական ապրանքների, մասնավորապես պլաստմասե սպասքի հայտնի բաղադրիչը ազդում է ուղեղի վրա եւ գերակտիվության է հանգեցնում, համենայն դեպս, դանիո տեսակի ձկների մոտ:

Կոնտեյների կազմում գտնվող ֆտալատներն իրենց հերթին բացասաբար են անդրադառնում տեստոստերոնի սինթեզի եւ սպերմայի քանակի վրա եւ արագացնում են աղջիկների սեռական հասունացումը։

ԱՄՆ Ազգային հետազոտական խորհուրդը, որը գիտնականների անկախ միավորում է հանդիսանում, հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ հաստատվում է վարկածը, թե միանգամյա օգտագործման պենեպոլիստիրոլե բաժակները, որոնց հիմնական քիմիական բաղադրիչը ստիրոլն է համարվում, կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Նախքան պլաստիկից սպասք օգտագործելը պետք է համոզվել, որ այն սննդամթերքի համար է նախատեսված։ Սովորաբար պլաստիկից ապրանքների վրա նշված է լինում, թե դրանք ինչ պլաստիկից են պատրաստված։ Ապրանքանշումը կարող է տարբերվել՝ կախված արտադրող երկրից։ Օրինակ՝ որոշ տարաների վրա դանակ, պատառաքաղ է պատկերված լինում, իսկ մյուսների վրա՝ ներսից եռանկյունի։ Երբեմն սպասքի վրա նշվում է, թե քանի անգամ այն կարելի է օգտագործել։

Հայերը սիրում են պլաստմասսայից սպասքը լվանալ եւ նորից օգտագործել, բայց դա, ըստ մասնագետի, կարող է վտանգավոր լինել, հատկապես եթե պլաստմասսան մեկանգամյա օգտագործման համար է նախատեսված եղել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել