• Latest news

46-ամյա տղամարդու մարմնի վրա հազարավոր տարօրինակ ուռուցքներ են աճել

11 սեպտեմբերի, 2017  22:34

Հնդկաստանում 46-ամյա Սուրինդեր Շարմի մարմնի ու դեմքի վրա աճում են հազարավոր տարօրինակ ուռուցքներ՝ դրանք բարորակ են, բայց բավականին փչացնում են տղամարդու կյանքն ու արտաքինը։ 

Սիրունդերի մաշկի վրա ուռուցքները սկսել են հայտնվել 20 տարեկանում, բայց նա առայսօր չունի հստակ ախտորոշում։ Կա տեսակետ, որ նրա մոտ նեյրոֆիբրոմատոզ է, որը հորից է ժառանգել, որի մոտ նույնպես նման գոյացություններ կան դեմքին։ Ճիշտ է, Սիրունդերի ուռուցքներն ավելի շատ են՝ առաջին ուռուցքները դեմքին են հայտնվել, իսկ հետո տարածվել են ամբողջ մարմնի վրա։ Սուրինդերն արդեն այցելել է մի քանի տեղացի բժիշկների, բայց ոչ մի որոշակի բան նրան չեն ասել։

Հստակ ախտորոշում ու բուժում ստանալու համար նա պետք  է մեկնի որևէ խոշոր քաղաք՝ օրինակ Դելի, բայց դրա համար նա բավականաչափ գումար չունի՝ Սիրունդերն ամսական վաստակում է մոտ 100 դոլար, իսկ այդ գումարը հազիվ է բավականացնում նրա 4 զավակների սնունդի ծախսերը հոգալուն։  Տղամարդու մաշկի վրայի ուռուցքները չեն ցավում, բայց նրան անհարմարություն են պատճառում։ Եթե նա քրտնում է, դրանք սկսում են սարսափելի քոր գալ։ Եվ մարդիկ էլ վախենում են նրանից, կամ էլ ծաղրում նրան։

«Տարիքի հետ այդ ուռուցքները շատանում են։ Դրանք կործանել են իմ կյանքը։ Մարդիկ ծիծաղում են ինձ վրա, երեխաներն ինձնից վախենում են։ Ես առհասարակ սոցիալական կյանք չունեմ», - խոստովանել է Սիրունդերը: - «Ես չունեմ փող, բայց հույս ունեմ, որ կառավարությունը կօգնի ինձ։ Բժշկությունը զարգանում է, ու ես հուսով եմ, որ մի օր Աստված ու բժիշկները կբուժեն իմ այս հիվանդությունը, որը փչացրել է կյանքս»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է