• Latest news

Խոնավեցնող քսուքների տուփերի վրայի գրությունները մոլորեցնում են մարդկանց. գիտնականներ

12 սեպտեմբերի, 2017  11:59

«Հիպոալերգեն» կամ «99.9 տոկոս բնական արտադրանք» գրություններ կարելի է տեսնել բազմաթիվ խոնավեցնող քսուքների տուփերի վրա։ Սակայն իրականում նման քսուքների բաղադրությունը չի համապատասխանում այդ գրություններին։ Նման քսուքները կարող են վտանգավոր լինել հատկապես այն մարդկանց համար, ովքեր մաշկի հիվանդություններ ունեն, օրինակ՝ պսորիազ։

Northwestern University Feinberg School of Medicine-ի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ «հիպոալերգեն» կամ «առանց բուրավետիչ նյութերի» գրությամբ շատ քսուքներ իրականում այդպիսին չեն, իսկ «մաշկաբանների կողմից երաշխավորված» քսուքները սովորաբար ավելի թանկ արժեն, քան նմանատիպ այլ նյութեր՝ առանց նման գրության։

JAMA Dermatology-ում հրապարակված հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում հայտնի 100 խոնավեցնող քսուքներ։ Պարզվել է, որ, իբր, բուրավետիչներ չպարունակող քսուքների 45 տոկոսն իրականում պարունակում է այդ նյութերը, երբեմն՝ բուսական հիմքով։ Ավելին՝ «հիպոալերգեն» քսուքների 83 տոկոսը որեւէ ալերգեն է պարունակել։ Միայն քսուքների 12 տոկոսում չի եղել NACDG-ի ցանկով հաստատված որեւէ ալերգեն։

«Երաշխավորված է մաշկաբանների կողմից» գրությունը, ըստ հետազոտության, նույնպես ոչինչ չի նշանակում, քանի որ այդ քսուքը կարող են «երաշխավորել» 3 մաշկաբաններ կամ 1000։

Եթե մաշկային հիվանդություններ ունեցող մարդը սխալ քսուքով է խոնավեցնում այն, մաշկի վիճակը կարող է վատթարանալ, նշում են գիտնականները։ Եթե քսուքը, չնայած գրություններին, ալերգեն է պարունակում, դրա կիրառումը կարող է ցան եւ այլ խնդիրներ առաջացնել։

Գիտնականները խորհուրդ են տալիս խոնավեցնող քսուք ընտրելիս նայել ոչ թե տուփի գրություններին, այլ կարդալ բաղադրությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել