Նիգերիայում խոլերայի հետեւանքով 35 մարդ է զոհվել

12 սեպտեմբերի, 2017  22:08

Նիգերիայի հյուսիս-արեւելքում 35 մարդ խոլերայի զոհ է դարձել։ Այս մասին հայտնել են առողջապահության տեղի ներկայացուցիչները։

«Զոհերի թիվն արդեն 35 մարդու է հասել, այժմ խոլերա են կասկածում շուրջ 1283 մարդու մոտ», - ասվում է Բորնո նահանգի առողջապահության նախարարության հայտարարությունում։

Հիվանդությամբ վարակվելու եւ մահացության դեպքերը հիմնականում գրանցվել են Բորնո քաղաքի Մայդուգուրի արվարձանում՝ Մունա Գարաժ ճամբարում․ այնտեղ շուրջ 20 000 մարդ է բնակվում, որոնք լքել են նիգերիական իսլամիստական «Բոկո հարամ» արմատական խմբավորման հետ հակամարտության գոտին։ Այդ ճամբարում մարդիկ ապրում են հանպատրաստից պատրաստված կացարաններում՝ հույսը դնելով մարդասիրական օգնության եւ հանրային հանքային ջրհորների վրա։ Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել այդ ճամբարում խոլերայով 775 վարակվածների եւ մահվան 3 դեպքի մասին։ Նման տեղերում հիվանդությունները ջրի միջոցով են փոխանցվում եւ լուրջ սպառնալիք ներկայացնում՝ անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցների բացակայության պատճառով։ Ներկա անձրեւների սեզոնին, երբ վատ դրենաժի հետեւանքով լճացած ավազաններ են ձեւավորվում, վտանգը հատկապես մեծ է։

Նիգերիայի կառավարությունը, օգնություն ցուցաբերող ներքին եւ միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են կացարանի, պարենի, մաքուր ջրի ապահովմամբ եւ ներքին տեղահանված անձանց առողջապահությամբ, այժմ աշխատում են խոլերայի վարակը կանխելու ուղղությամբ։  Բայց այն այժմ տարածվել է Դիկվա քաղաքում՝ Մայդուգուրիից 90 կմ արեւելք, որտեղ արդեն հիվանդության 438 դեպք է գրանցվել։ 

Նշենք, որ ԱՀԿ տվյալներով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առնվազն 528 մարդ է մահացել խոլերայի համաճարակից։ Այս տարի այնտեղ հիվանդության ավելի քան 24 000 կասկածելի դեպք է գրանցվել, միջինում՝ հուլիսի վերջից ավելի քան նոր 1500 դեպք։ Այս ամիս ԱՀԿ-ն հիվանդությունը կանխելու նպատակով փորձագետների խումբ է ուղարկել Կոնգո, ներառյալ՝ համաճարակաբանների եև հանրային առողջապահության մասնագետների։

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ