• Latest news

Դաջվածքները կարող են քաղցկեղի պատճա՞ռ դառնալ

12 սեպտեմբերի, 2017  23:36

Նույնիսկ հիգիենայի բոլոր կանոնները պահելու դեպքում դաջելը ոչ այնքան անվտանգ է, ինչպես շատերը կցանկանային․ դաջվածքները կարող են քաղցկեղի հանգեցնել։ Այս մասին են հայտնում Եվրոպական Սինխրոտրոն Ռադիացիայի Բաժանմունքի (Ֆրանսիա) գիտնականները։

Նրանք պարզել են, որ դաջվածքների համար նախատեսված թանաքները թունանյութեր են պարունակում, որոնք նախ արյան, ապա լիմֆատիկ հանգույցների մեջ են հայտնվում, և այնտեղ մնում ամբողջ կյանքի ընթացքում։ Հանգույցները թունանյութերի պատճառով սկսում են այտուցվել և մեծանալ՝ վարակների դեմ պայքարի հատկությունը կորցնելով։ Խոսքը վերաբերում է տիտանի դիօքսիդին, որը դաջվածքների համար նախատեսված թանաքի մեջ են ավելացնում՝ որոշակի գույներ ստանալու համար։ Դեռ ավելի վաղ դա արդեն կապում էին քաղցկեղի առաջացման, քորի և վերքի դանդաղ առողջացման վտանգի հետ։

Գիտնականները ընդգծում են, որ եթե մարդը պատրաստվում է դաջել իրեն, նա հաճախ մեծ զգուշությամբ  է սրահ ընտրում և ձգտում համոզվել, որ գործիքները ստերիլ են։ Բայց ոչ ոքի մտքով չի անցնում ստուգել քիմիական բաղադրիչները, որոնք կիրառվում են դաջվածքների համար օգտագործվող թանաքի մեջ։

Գիտնականները հզոր ռենտգենյան ճառագայթներ են օգտագործել դաջված մաշկի և լիմֆատիկ հանգույցների մեջ տիտանի դիօքսիդի և ծանր մետաղների հայտնաբերման համար։ Դրանք տարբեր չափերի մասնիկներ են, որոնք հայտնաբերվել են մաշկի մեջ, և դիօքսիդի միայն միկրոսկոպիկ մասնիկներ են գտնվել լիմֆատիկ հանգույցների մեջ, ինչի պատճառով էլ դրանք որոշ դեպքերում այտուցվել են։ Հետազոտողները ենթադրում են, որ մասնիկները կարող են ընկնել արյան կամ իմունային բջիջների մեջ՝ բնորոշ կուտակումներ առաջացնելով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է