Հրե մրջյունների թույնը կարող է պսորիազի բուժման նոր դեղամիջոցի հիմք ծառայել

13 սեպտեմբերի, 2017  10:47

Հրե կարմիր մրջյունների թույնը կարող է պսորիազի բուժման նոր դեղամիջոցի հիմք ծառայել։ Այդ մրջյունների թույնի ակտիվ բաղադրիչ սոլենոպսինը արդյունավետ պայքարում է մաշկի հաստացման եւ բորբոքման դեմ, ինչը բնորոշ է պսորիազին։ Այս մասին հայտնում են Էմորիի համալսարանի գիտնականները։

Նրանք մկների վրա փորձեր են իրականացրել, որի ընթացքում կրծողներին բաժանել են 2 խմբի։ Փորձնական խմբի մկների մաշկին 28 օր շարունակ սոլենոպսինի 2 տեսակներից մեկի պարունակությամբ քսուք են քսել։ Վերահսկիչ խմբի կենդանիներին չեն բուժել պսորիազի դեմ։ Գիտնականները պարզել են, որ սոլենոպսին պարունակող քսուքը հաջողությամբ պայքարում է մաշկի հաստացման դեմ։ Բացի այդ, հետազոտության ավարտին այդ քսուքով բուժված կենդանիների մոտ մաշկի բջիջների վրա հարձակվող իմունային բջիջների քանակը 50 տոկոսով ավելի քիչ է եղել։

Սոլենոպսինը արգելափակում է ինտերլեյկին-22-ի բորբոքային ազդակը, որը վատթարացնում է պսորիազով հիվանդների վիճակը։ Քսուքը նաեւ խթանել է ինտերլեյկին–12–ի արտադրությունը, որը հակառակ ազդեցությունն ունի։ Գիտնականների խոսքով՝ սոլենոպսինը նման է շատ կոսմետիկ նյութերում առկա ցերամիդ նյութին, որը նպաստում է մաշկի վերականգնմանը։

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց եզրակացությունը կօգնեն պսորիազի բուժման նոր մեթոդներ մշակել։ Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն քսուքներ, որոնք սոլենոպսին կպարունակեն։ Սակայն դեռեւս հայտնի չէ, թե երբ այդ քսուքները կհայտնվեն շուկայում։

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: