• Latest news

Արագ սնունդը կարող է կանխե՞լ մաշկի քաղցկեղը

13 սեպտեմբերի, 2017  16:22

Ֆասթ ֆուդում պարունակվող պալմիտինաթթուն կարող է նպաստել մաշկի քաղցկեղի կանխարգելմանը,  պնդում են Բոսթոնի համալսարանի գիտնականները։ Առողջության համար, իհարկե, արագ սնունդը միեւնույնն է վտանգավոր է, հիշեցնում են բժիշկները։

Պալմիտինաթթուն վերահսկում է MC1R գենի ակտիվությունը, որը մեծացնում է մելանոմայի զարգացման ռիսկը։ MC1R գենի մի տարբերակը պատասխանատու է մազերի կարմիր երանգի, պեպենների եւ սփրթնած մաշկի համար, որն արագ կարմրում է արեւի տակ։

Հետազոտողները MC1R գենի մուտացիայով մկներին պալմիտինաթթու են տվել, որի շնորհիվ այդ կրծողների մոտ արագացել է մաշկի պիգմենտավորումը, եւ մելանոմայի զարգացման վտանգը պակասել է։ Ամենայն հավանականությամբ, պալմիտինաթթուն, որը, օրինակ, կա համբուրգերներում, կարտոֆիլ ֆրիում եւ թխվածքաբլիթներում, կարող է կանխել մելանոմայի զարգացումը։

Նշենք, որ Վաթեռլոյի համալսարանի գիտնականները ինտելեկտուալ համակարգ են մշակում, որը թույլ կտա վաղ փուլում հայտնաբերել մելանոման։ Համակարգը կվերլուծի մաշկի վրա գոյացությունների պատկերը եւ բժիշկներին տվյալներ կտրամադրի մելանոմայի կենսամարկերների մասին։ Մելանոման ժամանակին ախտորոշելը կարող է շատ կյանքեր փրկել, պնդում են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել