• Latest news

Հայաստանն այս պահին պատրաստ չէ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը. փորձագետ

13 սեպտեմբերի, 2017  17:20

ՀՀ քաղաքացիների 36.8 տոկոսը անհրաժեշտության դեպքում բժշկի չի դիմում գումարի բացակայության պատճառով։ Այս մասին են վկայում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» հարցման արդյունքները։ Հետաքրքիր է, որ 2009-ին ֆինանսական պատճառներով բժշկի չդիմող մարդկանց թիվն ավելի փոքր էր՝ հարցվածների 12.2 տոկոսը։

Ստեղծված իրավիճակում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կարող է օգնել բժշկությունն ավելի հասանելի դարձնել բնակչության բոլոր խավերի համար, պնդում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ Աշոտ Խուրշուդյանը։ Սակայն նա կարծում է, որ Հայաստանն այս պահին պատրաստ չէ նման նորամուծության։ Նախքան լուրջ քայլեր ձեռնարկելը անհրաժեշտ է ամեն բան հաշվարկել եւ նախապատրաստել երկրի առողջապահական համակարգն ու քաղաքացիներին։

Փորձագետի կարծիքով առաջին հերթին պետք է փոխել մարդկանց վերաբերմունքը բժշկության եւ իրենց առողջության նկատմամբ։ Այսօրվա դրությամբ շատ մարդիկ գիտեն իրենց առողջական խնդիրների մասին, սակայն բժշկի չեն դիմում կամ չեն հետեւում բժշկի խորհրդին։ Պարտադիր բժշկական ապահովագրության առկայության դեպքում այդ մոտեցումն անընդունելի կլինի։

Բացի այդ, փորձագետի խոսքով, մարդիկ չեն վստահում առողջապահության  համակարգին ընդհանուր առմամբ, եւ այդ իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է բարձրացնել բժշկական ծառայությունների մակարդակը եւ հասնել նրան, որ բոլոր բուժհաստատությունները նույն մակարդակի ծառայություններ մատուցեն եւ առաջնորդվեն նույն կանոնակարգերով։

Փորձագետը նշեց, որ քանի որ ՀՀ բնակչության թիվը պակասում է, անհրաժեշտ է օպտիմալացնել նաեւ առողջապահական համակարգը, ինչպես դա անում են դպրոցների հետ։ Այսօր բնակչության մեկ շնչին բաժին ընկնող բուժաշխատողների թիվն ավելի մեծ է, քան պահանջվում է։ Ով որ չհամապատասխանի պահանջներին եւ չկարողանա որակյալ ծառայություններ մատուցել, ստիպված է լինելու լքել աշխատանքը։ Դա կբարձրացնի աշխատանքի որակը, սակայն նրանք, ովքեր կրճատման տակ հայտնվեն, բնականաբար դժգոհ կմնան։

Փորձագետի խոսքով՝ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը շատ լուրջ քայլ է, որին մարդկանց եւ առողջապահական համակարգը պետք է պատրաստ լինի։ Ցանկացած դեպքում դժգոհ կմնան, իհարկե, բայց ընդհանուր առմամբ նման ապահովագրությունը մեծամասնության շահերից է բխում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել