• Latest news

Գիտնականներն առաջին անգամ ոսկոր  են աճեցրել լաբորատորիայում

13 սեպտեմբերի, 2017  18:59

University of Strathclyde եւ University of the West of Scotland համալսարանների գիտնականներն առաջին անգամ կարողացել են լաբորատոր պայմաններում ստեղծել հանքայնացված ոսկորների եռաչափ նմուշներ, որոնք պիտանի են փոխպատվաստման համար։ Այդ աշխատանքի հիմքում ընկած  է եղել «նանովիբրացիան», տեխնոլոգիա, որն ի սկզբանե ստեղծվել էր գրավիտացիոն ալիքների հայտնաբերման համար։

Nature Biomedical Engineering ամսագրում տպագրված հոդվածում հետազոտողները նկարագրում են, թե ինչպես են օգտագործում բարդ լազերային  ինտերֆերոմետրիկ համակարգի տեխնոլոգիան՝  դոնորներից վերցված մեզենխիմալ բջիջները ոսկորների եռաչափ նմուշների փոխակերպելու համար: Այս կենդանի ոսկրային եռաչափ տրանսպլանտանտները, որոնք փոխպատվաստվել են հիվանդներին, հետագայում կարող են վերականգնվել կամ փոխարինել ոսկորների վնասված մասերը, ինչն էլ հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդկանց հնարավորություն կտա քայլել։

Ներկայումս ոսկորը համարվում է արյունից հետո երկրորդ ամենից հաճախ փոխպատվաստվող հյուսվածքը: Այն օգտագործվում է դիմածնոտային, վերականգնողական եւ օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ: Ներկայումս, սակայն, բժիշկները հենց հիվանդից կարող են շատ սահմանափակ քանակությամբ կենդանի հյուսվածքներ վերցնել ինքնապատվաստման համար, քանի որ ուրիշ հիվանդներից վերցված ոսկրային հյուսվածքը, ամենայն հավանականությամբ, չի ընդունվի օրգանիզմի կողմից։  

Այսօր գոյություն ունեցող տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է վերականգնել շատ սահմանափակ քանակությամբ ոսկրային դեֆեկտներ, իսկ ոսկրային հյուսվածքի մեծ կորստի դեպքում վիրաբույժները շատ հաճախ չեն կարողանում օգնել հիվանդին: Նոր մեթոդը թույլ կտա աճեցնել ոսկրային հյուսվածք, որը պիտանի է «ռեստավրացիայի» համար անգամ մեծ դեֆեկտների դեպքում։

Հետազոտողների ստեղծած «նանովիբրացիաների» բիոռեակտորները արդեն փորձարկվում են Մեծ Բրիտանիայի լաբորատորիաներում: Քանի որ մեզենխիմալ բջիջները տրոհվում են բազմաթիվ այլ բջիջների, գիտնականները գտնում են, որ տվյալ տեխնոլոգիան օգտագործելով՝ հետագայում կարող են փոխպատվաստել ոչ միայն ոսկրային հյուսվածքը, այլ նաեւ էլաստիկ հյուսվածքները՝ կռճիկը, կապերը, ջլերը, ինչպես նաեւ մկանային հյուսվածքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել