• Latest news

Ուղեղի վրա տարած վիրահատությունից հետո «Հարի Փոթեր»–ից դերասանուհու դուստրը կորցրել է հիշողությունը

14 սեպտեմբերի, 2017  11:57

13-ամյա Թանսի Սմերթհերսթը՝ Հարի Փոթերի մասին պատմող պիեսի դերասանուհի Ռեքի Այոլայի դուստրը, արդեն 4 տարի ամեն առավոտյան արթնանում է այն վստահությամբ, որ ինքը Ֆրանսիայում է։ Ֆրանսիայում հանգստանալիս կատարված  վիրահատության եւ ինֆեկցիայի պատճառով նա չի կարողանում հիշել, թե ինչ է եղել իր հետ նախքան հանգստի մեկնելը։

2013 թվականին Թանսին մոր հետ մեկնել էր Ֆրանսիա, որտեղ Ռեքի Այոլան «Հարի Փոթերն ու անիծված երեխան» պիեսում պետք է խաղար Գերմիոնայի դերը։ Անսպասելիորեն աղջկա մարմնին տարօրինակ բծեր էին հայտնվել, եւ նրան հիվանդանոց էին տեղափոխել։ Սքանավորումը երեխայի մոտ ուղեղի ցիստ էր ախտորոշել, որն առաջացել էր 1-ին տիպի նեյրոֆիբրոմատոզի հետեւանքով։ Ցիստը հեռացրել էին վիրահատական ճանապարհով, սակայն վիրահատությունից հետո աղջկա մոտ լուրջ ինֆեկցիա էր հայտնաբերվել, ինչի պատճառով նա կորցրել է հիշողությունը։ 4 տարի եւ 12 վիրահատություն անց Թանսին չի կարողանում ոչինչ հիշել մինչ այդ ճակատագրական ճանապարհորդությունը։ Այդ պատճառով աղջիկը հարազատներին անընդհատ նույն հարցերն է տալիս։

«Նա չի կարող անգամ հիշել, թե ոնց է հիվանդանոցում հայտնվել։ Ամեն անգամ նա արթնանում է եւ գնում լոգարան, հետո վերադառնում է ու չի ճանաչում իր սենյակը, թեպետ ինքն է այն զարդարել փուչիկներով։ Նա չի հասկանում, թե ինչու է հայտնվել այստեղ, քանի որ կարծում է, թե Ֆրանսիայում է։ Տարիքի հետ նրա մոտ ճանաչողական խնդիրներ են ի հայտ գալիս։ Ես երբեք չէի լսել նման խանգարման մասին, մինչեւ որ դա ախտորոշվեց դստերս մոտ։ Նա ուղեղի 12 վիրահատություն է տարել, իմ երեխան շատ խիզախ է»,– ասում է նրա մայրը։

1-ին կարգի նեյրոֆիբրոմատոզից տառապում է 3000 երեխաներից մեկը։ Հիվանդության 50 տոկոսի դեպքերում այն փոխանցվում է ժառանգաբար։ Հիվանդության հետեւանքով օրգանիզմի տարբեր գոտիներում գտնվող նյարդերի վրա ուռուցքներ են աճում։ Այդ անբուժելի հիվանդության հետեւանքով նաեւ խնդիրներ են ծագում՝ կապված ոսկորների անոմալիայի հետ, ինչպես նաեւ մեծանում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ամենատխուր ախտորոշումը երեխաների մոտ է, որոնց կարեւոր օրգանների գոտիներում տարածվում են ուռուցքները։ Ժամանակակից բժշկությունը բուժման արդյունավետ մեթոդներ չունի, իսկ վիրահատությունը հաճախ չի օգնում կամ առհասարակ չի կատարվում՝ նյարդերը վնասելու բարձր հավանականության պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է