• Latest news

Օրական երկու անգամ ասպիրին ընդունելը շաքարախտով տառապողներին կարող է պաշտպանել ինսուլտից եւ ինֆարկտից․ հետազոտություն

14 սեպտեմբերի, 2017  20:50

Երկրորդ կարգի շաքարախտով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում օրական մեկ կոճակ ասպիրին ընդունել։ Սակայն ինսուլտից եւ ինֆարկտից նման հիվանդների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար ասպիրին պետք է օրական երկու անգամ ընդունել։ Այսպես  են պնդում է Aarhus University Hospital-ի գիտնականները (Դանիա)։

Գիտնականների խոսքով՝ եթե շաքարախտով տառապող հիվանդները օրական ընդամենը մեկ  անգամ են ասպիրին ընդունում, նրանց մոտ միեւնույն է թրոմբների ձեւավորման ռիսկը դեղորայք ընդունելու միջանկյալ հատվածում բարձր է։ Իսկ թրոմբները հայտնի է, որ կարող են լուրջ սիրտ-անոթային հիվանդությունների հանգեցնել, որոնք շաքարախտով հիվանդ մարդկանց շրջանում հիվանդությունների ու մահվան հիմնական պատճառն են։ Առավելագույն պաշտպանություն ապահովելու համար հեղինակները խորհուրդ են տալիս նման հիվանդներին 24 ժամում երկու անգամ ասպիրին ընդունել։

Գիտնականներն իրենց եզրակացությանը հանգել են երկրորդ կարգի շաքարախտով 21 հիվանդի տվյալների վերլուծության հիման վրա, որոնք սիրտ-անոթային հիվանդություններով չեն տառապում։  Նրանց հետեւել են մեկ շաբաթվա ընթացքում, երբ նրանք ասպիրինի ցածր չափաբաժին են ընդունել։  Հետազոտության սկզբում նրանցից արյան անալիզ են վերցրել, իսկ դեղորայք ընդունելուց հետո կրկին հիվանդներից արյուն են վերցրել՝ թրոմբոցիտների քանակը որոշելու համար։ Գիտափորձի մասնակիցներին 6 օր բուժել են՝ օրական մեկ կոճակ ասպիրինով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տվյալ դեպքում դեղահաբի՝ տրոմբները եւ ապա սիրտ-անոթային հիվանդությունները կանխելու ունակությունը նվազում է։ Ահա թե ինչու են հետազոտողները խորհուրդ տալիս օրական երկու անգամ ասպիրին ընդունել։

Բացի այդ, հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ պացինետները, որոնք մինչեւ հետազոտության սկիզբն ասպիրին չեն ընդունել, արյան մակարդելիության ավելի բարձր մակարդակ են ունեցել։ Սակայն այդ եզրակացությունները հաստատելու համար գիտափորձը պահանջվում է կրկնել՝ ավելի մեծ թվով պացիենտների մասնակցությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է