• Latest news

Սոցիալական փաթեթի շահառուների բուժօգնությունը հոկտեմբերի 1-ից իրականացվելու է ապահովագրության միջոցով

14 սեպտեմբերի, 2017  21:57

Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության  2017 թվականի հուլիսի 27-ի  N 915–Ն որոշման համաձայն հոկտեմբերի 1-ից իրականացվելու է ապահովագրության միջոցով: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը:

Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագիր:

Ապահովագրության պայմանագրեր կնքվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ապահովագրական ընկերու­թյունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիաև «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կնքել են սույն ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննված պահանջներով կայացված որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր:

ՀՀ-ում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները` ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ, ՌԵՍՈ, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ, ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ, արդեն ծրագրին մասնակցելու հայտեններկայացրել:

Սոցիալական փաթեթի շահառուների բաշխումն ապահովագրական ընկերությունների միջև իրականացվելու է պատահականության սկզբունքով: Յուրաքանչյուր ապահովագրական ընկերության կողմից սպասարկվող շահառուների թիվը որոշվում է ապահովագրական ընկերությունների՝ վերջին 3 տարիների ընթացքում արձանագրած ցուցանիշների գնահատման վրա հիմնված բազմագործոն համակարգի միջոցով, որի մանրամասն նկարագիրը ներկայացված է ՀՀ կառավարության N 915–Ն որոշման մեջ:

Շահառուների ցանկի բաշխումից հետո ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուրն իր կողմից սպասարկվող շահառուներին ծանուցումներ կուղարկեն տրամադրվող բժշկական ծառայությունների ծավալի, ծառայություններից օգտվելու կարգի, շահառուի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ: Առողջապահական փաթեթի հասանելիության ապահովման նպատակով ստեղծված այդ ծանուցումները կուղարկվեն էլեկտրոնային շտեմարանում գրանցված շահառուների էլեկտրոնային փոստերին:

Հոկտեմբերի 1-ից գործարկվող նոր համակարգի վերաբերյալ շահառուներին ծանուցումներ կուղարկի նաև առողջապահության նախարարությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է