• Latest news

Ատամների եւ լնդերի առողջությունը կախված է ապրելակերպից, այլ ոչ թե գեներից. հետազոտություն

16 սեպտեմբերի, 2017  10:58

Craig Venter (JCVI, ԱՄՆ) համալսարանի գիտնականների պնդմամբ՝ատամների եւ լնդերի առողջությունը կախված է մարդու ապրելակերպից եւ սննդակարգից, այլ ոչ թե գեներից։

Նրանք վերլուծել են 1000 երեխաների տվյալներ. հետազոտությանը մասնակցել են եռյակներ եւ 485 զույգ երկվորյակներ (280 երկզիգոտ եւ 205 միազիգոտ)։ Ինչպես հայտնի է, երկզիգոտ երկվորյակների գեների 50 տոկոսն ընդհանուր է, իսկ մոնոզիգոտ երկվորյակների մոտ՝ 100 տոկոսը։ Մասնակիցների տարիքը տատանվում էր հինգից մինչեւ 11 տարեկան։

Մասնագետները հետազոտել են կամավորների բերանի խոռոչի բակտերիաները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մոնոզիգոտ երկվորյակների բերանի խոռոչի բակտերիաներն ավելի նման են իրար, քան երկզիգոտ երկվորյակներինը։ Այսինքն՝ գեները ազդել են բերանի խոռոչի  միկրոֆլորայի վրա։ Մյուս կողմից, գենից կախված բակտերիաները կարիեսի հետ կապ չունեին։ Կարիեսի հետ կապված բակտերիաները ավելի շատ հանդիպում էին այն երեխաների մոտ, ովքեր շատ քաղցր մթերքներ եւ ըմպելիքներ էին օգտագործում։

Մասնագետները եկել են այն եզրակացությանը, որ սննդակարգը եւ բերանի խոռոչի խնամքը ավելի շատ են ազդում ատամների եւ լնդերի առողջության վրա, քան գեները։ Գիտնականները հորդորում են մարդկանց խնամքով մաքրել ատամները եւ  քաղցր քիչ օգտագործել։ Դա կարող է կանխարգելել լնդերի հիվանդության առաջացումը, որը բարձրացնում է դեմենցիայի եւ սրտի հիվանդության ռիսկերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել