• Latest news

5 հիվանդություն, որոնցով կարելի է վարակվել խմբակային սելֆիի ժամանակ

16 սեպտեմբերի, 2017  13:54

Խմբակային սելֆիներն այսօր մեծ տարածում ունեն, սակայն առողջության  համար դրանք բոլորովին էլ անվտանգ չեն, պնդում են մասնագետները։ Բանն այն է, որ նման սելֆիների ժամանակ կարելի է որոշ ինֆեկցիոն հիվանդություններով վարակվել։

Գոտեորքին

Գոտեորքինը վիրուսային հիվանդություն է, որով վարակվելու ռիսկը մարդկանց հետ սերտ շփման ժամանակ մեծանում է։ Հիվանդության հարուցիչը ջրծաղիկի վիրուսն է (Varicella zoster), որը փոխանցվում է գերազանցապես օդակաթիլային ճանապարհով։

Գրիպ եւ մրսածություն

Գրիպն ու մրսածությունը վիրուսային հիվանդություններ են եւ փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով։ Եթե սելֆի անող խմբում մեկն արդեն հիվանդ է, մեծ է հավանականությունը, որ նա կարող է վարակել եւ մյուսներին։

Պեդիկուլյոզ

Պեդիկուլյուզը պարազիտային ինֆեկցիա է, որը փոխանցվում է մարդուց մարդուն։ Այն հատկապես տարածված է դպրոցներում եւ մանկապարտեզներում, իսկ դեռահասները շատ են սիրում խմբակային սելֆիներ անել։ Այդ պատճառով նրանց շրջանում շատ մեծ է պարազիտի տարածման ռիսկը։

Շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ)

Կոնյուկտիվիտը աչքի լորձաթաղանքի բորբոքային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդուն։

Քոս

Քոսը մաշկային վարակիչ հիվանդություն է։ Քոսի տզին 15-20 րոպե է պետք մարդու մաշկի տակ անցնելու համար։ Դա տեղի է ունենում մաշկի հետ անմիջական շփման հետեւանքով ու սեռական ճանապարհով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է