• Latest news

Հայազգի բելառուս գիտնական. Աշխարհում քաղցկեղը ատոմային տեխնոլոգիաներով բուժելու հանդեպ ուշադրությունը մեծանում է

16 սեպտեմբերի, 2017  23:55

Աշխարհում քաղցկեղը ատոմային տեխնելեգիաներով բուժելու հանդեպ ուշադրությունը մեծանում է, եւ անհրաժեշտ է հետեւել նոր միտումներին: Այս մասին լրագրողներին ասաց Բելառուսի պետական բժշկական համալսարանի պրոֆորիենտացիայի ֆակուլտետի դեկան Արամ Ավետիսովը, որը Երեւան է ժամանել՝ մասնակցելու «Ատոմային տեխնոլոգիաների օգտագործումը ոչ  էներգետիկ նպատակներով մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար» սեմինարին, որը տեղի է ունեցել «Ռոսատոմ» պետական ընկերության աջակցությամբ:

Բելառուսի պետական բժշկական համալսարանը Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության պայմանագիր ունի, որը ցանկալի կլիներ ավելի շատ համալրել պրակտիկայով, հավելեց նա:

Արեւմուտքում հիմա փորձում են ուռուցքները բուժել ոչ թե գամմա ճառագայթմամբ, այլ իոնացված ճառագայթմամբ: «Նրա հոսքն ավելի հեշտ է կառավարել: Պարզ ասած՝ միացրեցիր վարդակը՝ ճառագայթումը կատարվում է, անջատեցիր՝ ոչ: Այս ընթացքում նրա էներգիան եւս  կարող է քաղցկեղային բջիջները սպանել: Իհարկե, պետք է զգույշ լինել ե՛ւ նրա չափաքանակների, ե՛ւ կոբալտի նկատմամբ, որն օգտագործում են ճառագայթելիս:

Մենք այս մշակումներին հետեւում ենք, եւ ես ուրախ եմ փորձի փոխանակում կատարել հայ գործընկերների հետ»,- նշեց Ավետսովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել