• Latest news

Պլացեբոյի եւ հակադեպրեսանտների ազդեցության տարբերությունն աննշան է. հետազոտություն

18 սեպտեմբերի, 2017  17:52

Երեխաների ու դեռահասների մոտ պլացեբոյի եւ հակադեպրեսանտների արդյունավետության միջեւ տարբերությունը աննշան է եւ հիմնականում կախված է հոգեկան խանգարման տիպից։ Նման եզրակացության են եկել University of Basel–ի եւ Harvard Medical School–ի գիտնականները 6778 դեռահասների մետաանալիզի հիման վրա։

Երեխաների եւ դեռահասների մոտ հոգեկան ամենատարածված խանգարումները տագնապային խանգարումներն են, դեպրեսիան, օբսեսիվ–կոմպուլսիվ խանգարումները եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։ Երեխաների ու դեռահասների մոտ այդ խանգարումների դեմ հակադեպրեսանտներ եւ հոգեթերապիա են նշանակում։

JAMA Psychiatry ամսագրում հրապարակված մետաանալիզը ցույց է տվել, որ թեպետ հակադեպրեսանտներն ավելի լավ են ազդում, քան պլացեբոն, խանգարումների ամբողջ դիապազոնում դրանց միջեւ տարբերությունը մեծ չէ։ Ընդ որում, հակադեպրեսանտներ ստացող պացիենտներն ավելի շատ են բողոքել կողմնակի հետեւանքներից (գլխացավից մինչեւ սուիցիդալ վարք), քան պլացեբո ստացող հիվանդները։

Հետազոտության համաձայն՝ հակադեպրեսանտներն ավելի վառ արտահայտված սպեցիֆիկ էֆեկտ ունեն տագնապային խանգարումների դեպքում, քան դեպրեսիայի։ Մյուս կողմից, պլացեբոն ավելի լավ է ազդել դեպրեսիա ունեցող հիվանդների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է