• Latest news

Կյանքն ինքնասպանության փորձից հետո. վարքագծի 4 տարածված տարբերակ

18 սեպտեմբերի, 2017  22:40

Ինքնասպանության անհաջող փորձից հետո տարբեր մարդիկ տարբեր կերպ են իրենց պահում։ Ոմանք հասկանում են, որ սխալ են գործել եւ փորձում են վերադառնալ սովորական կյանքին, մյուսներն էլ սկսում են մտածել ինքնասպանության նոր փորձի մասին։ Հոգեբան Կամո Վարդանյանի խոսքով՝ հետսուիցիդալ  շրջանում գոյություն ունի վարքի 4 տարածված տարբերակ։ 

Սուիցիդալ ֆիքսված հետսուիցիդալ շրջան: Այսպիսի անձը նորմալ է համարում իր ինքնասպանության փորձը եւ ափսոսում, որ չի հաջողվել այն իրականացնել։ Նման վարքագիծը պայմանավորված է նրանով, որ անձի  խնդիրները, որոնց պատճառով նա որոշել էր ինքնասպանության դիմել, չեն լուծվել։ Այս դեպքում մեծ է հավանականությունը, որ ինքնասպանության փորձը նորից կկրկնվի։  Որպես կանոն, այսպիսի մարդիկ հոգեբույժի օգնության կարիք ունեն։

Անալիտիկ կամ վերլուծական հետսուիցիդալ շրջան: Այս շրջանում գտնվող անձի համար ինքնասպանության գաղափարը դեռ արդիական է, սակայն  ի տարբերություն սուիցիդալ ֆիքսված վարքով մարդու, նա ունի քննադատական վերաբերմունք իր արարքի հանդեպ, վերլուծում է այն եւ զղջում կատարվածի համար։ Նորից ինքնասպանության դիմելու հավանականությունն այս պարագայում առկա է, սակայն մեծ չէ։

Մանիպուլյատիվ հետսուիցիդալ շրջան։ Եթե ինքնասպանության փորձից հետո իրավիճակը բարելավվել է, ապա անձը, հոգեբանի խոսքով, կարող է նոր «անվտանգ» ինքնասպանության փորձեր կատարել, քանի որ նա ցանկանում է ոչ թե մահանալ, այլ մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց՝ իր ուզածին հասնելու համար։

Այսպիսի մարդկանց, որպես կանոն, անհրաժեշտ է հոգեթերապեւտի դիմել։

Քննադատական հետսուիցիդալ շրջան։ Այսպիսի մարդկանց համար ինքնասպանության միտքն այլեւս  արդիական չէ, այդ իսկ պատճառով նոր փորձի դիմելու հավանականությունը մինիմալ է։ Այս դեպքում անձը կարիք ունի ռացիոնալ հոգեթերապեւտիկ օգնության։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Ինքնասպանությունների կանխման միջազգային ասոցիացիան նշել են Ինքնասպանությունների կանխման համաշխարհային օրը։

Ներկայումս աշխարհում տարեկան կատարվում է 800 հազար ինքնասպանություն։ ԱՀԿ տվյալներով ինքնասպանությունից այսօր ավելի շատ մարդ է մահանում, քան պատերազմներից եւ բռնություններից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է