• Latest news

Նիգերիայում ավելի քան 2600 մարդու մոտ խոլերա են կասկածում. ԱՀԿ

18 սեպտեմբերի, 2017  16:43

Նիգերիայում, ԱՀԿ տվյալներով, վերջին մի քանի ամիսների ընթացքում խոլերայից մահվան 48 դեպք է գրանցվել, եւս մոտ 2600 մարդու մոտ կասկածում են այդ հիվանդությունը։

«Նիգերիայի  հյուսիսային հատվածում վերջին ամիսներին խոլերայի կասկածանքով 2600 դեպք է քննվել, որոնցից 48-ի դեպքում՝ մահվան ելքով։ Այս շրջանում տեղահանված մարդիկ են ապրում, սակայն հիվանդությունը տարածվում է դեպի հյուսիս՝ Չադ»,– լրագրողներին ասել է ԱՀԿ պանդեմիկ եւ էպիդեմիկ հիվանդությունների դեպարտամենտի փորձագետ Դոմինիկ Լեգրոսը։

Նրա խոսքով՝ Նիգերիայում հիվանդության համաճարակը նոր է սկսվել, եւ ԱՀԿ–ն փորձում է վերահսկողություն ստանալ դրա նկատմամբ։ «Մենք պլանավորում ենք 900 հազար մարդու պատվաստել թե՛ փախստականների ճամբարում, թե՛ հարեւան շրջաններում»,– ասել է Լեգրոսը։

Նա նշել է, որ այս դեպքում ԱՀԿ–ն ակտիվորեն ազդել է հիվանդության կանխման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել