• Latest news

Գիտնականները ճարպն այրող սպեղանի են փորձարկել

18 սեպտեմբերի, 2017  23:49

Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի ամերիկացի հետազոտողները մկների վրա սպեղանի են փորձարկել, որն այրում է ճարպը, հայտնում է ACS Nano ամսագիրը։

Սպեղանի ժապավենի վրա բազմաթիվ միկրոասեղներ են տեղադրված, որոնց շնորհիվ դեղամիջոցի նանոմասնիկները ներթափանցում են օրգանիզմ։ Այն նպաստում է սպիտակ ճարպային բջիջները գորշի վերածվելուն, որոնք հետո ճեղքվում են՝ մասնակցելով թերմոգենեզին՝ ջերմության անջատմանը։

Վերջին տարիներին տարբեր դեղամիջոցներ են  մշակվել, որոնք նպաստում են սպիտակ ճարպը գորշի վերածվելուն, սակայն դրանք բոլորն էլ դեղապատիճի  կամ ներարկումների տեսքով են եղել եւ այնպիսի կողմնակի հետեւանքներ են ունեցել, ինչպես ստամոքսի խանգարում, ոսկորների դյուրաբեկություն կամ մարմնի զանգվածի ավելացում։

Սպեղանու տեսքով այս միջոցը թույլ է տվել լուծել այդ խնդիրը։ Սպեղանին պետք է դնել մարմնի այն հատվածին, որտեղ սպիտակ ճարպային բջիջները պետք է վերածվեն գորշի։

Գիտնականները սպեղանին թեստավորել են ճարպակալմամբ մկների վրա՝ այն 4 շաբաթ օգտագործելով օրական 3 անգամ: Մկների մի կողքին նրանք ամրացրել են դեղամիջոցով սպեղանի, իսկ մյուսին՝ առանց դեղի: Փորձի արդյունքներով՝ այն կողքին, որտեղ եղել է դեղով սպեղանին, ճարպի քանակը 20 տոկոսով նվազել է: Դրանից բացի, մկների մոտ նվազել է սոված ժամանակ արյան մեջ գյուկոզայի մակարդակը:

Մարդկանց վրա առայժմ թեստեր չեն անցկացվել, սակայն հետազոտողները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը ժամանակի ընթացքում թույլ կտա պայքարել այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսին են ճարպակալումը եւ դիաբետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել