• Latest news

Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ մահվան պատճառը անառողջ սննդակարգն է

18 սեպտեմբերի, 2017  19:09

Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ մահ անառողջ սննդակարգի պատճառով է վրա հասնում, պնդում են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները։ Վտանգավոր գործոններից մեկը, նրանց խոսքով, ամբողջ հացահատիկային մթերքների, մրգի եւ բանջարեղենի պակասն է։

Խոշոր հետազոտությունն ապացուցել է, որ վերջին տարիներին մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, քան նախկինում։ Կյանքի սպասվող միջին տեւողությունը 2016-ին կանանց համար 75.3  տարին է, իսկ տղամարդկանց համար՝ 69.8 տարին։ Սակայն եթե նախկինում վաղաժամ մահվան հիմնական պատճառներն ինֆեկցիոն հիվանդություններն են, ապա այսօր հենց մարդկանց ապրելակերպն է։

Այսօրվա դրությամբ առաջին մարդասպանը ծխախոտն է, պնդում են գիտնականները։ Երկրորդ տեղում սննդակարգն է, որից հետո՝ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը, հիպերտոնիան եւ ճարպակալումը։ Հետաքրքիր է, որ շաքարախտը եւ հիպերտոնիան հաճախ առաջանում են սխալ սնվելու հետեւանքով։ Այդ պատճառով սխալ սննդակարգն աշխարհում մահվան դեպքերի 20 տոկոսի պատճառն է։

Հետազոտողները նշում են, որ մահացության նման մեծ մասշտաբների մեղավորը մեր մոլորակի քիչ ապահովված շրջաններում սխալ սնունդն  է։ Մասնավորապես, ռիսկի գործոն է աղի ավելցուկը եւ սննդակարգում հագեցած ճարպերը, մրգերի, բանջարեղենի, սերմերի, ընկուզեղենի եւ Օմեգա 3 ճարպաթթուների պակասը։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մեր մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչ որեւէ հոգեկան խնդիր ունի կամ տառապում է սուբստանցիաների չարաշահումից։

Նշենք, որ ամենատարածված 10 հիվանդությունների թվում է դեպրեսիան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել