• Latest news

ԴԱՆ միությունը դեղերն ԱԱՀ-ից ազատելու պահանջով կրկին կդիմի կառավարություն

19 սեպտեմբերի, 2017  13:04

Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունն անհանգստացած է դեղերի շրջանառությունը 20% ԱԱՀ-ից ազատելու պահանջի մերժմամբ եւ պատրաստվում է դիմել կառավարություն, որպեսզի որոշումը վերանայվի։ Այս մասին լրագրողներին օգոստոսի 19-ին հայտնեց ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։

Նա նշեց, որ իրենց միությունը վերջին 7 տարիների ընթացքում անընդհատ դիմել է, որպեսզի Վրաստանի նման Հայաստանում եւս դեղերի շրջանառությունն ազատվի 20% ԱԱՀ-ից։ Նրա խոսքով՝ կան բազմաթիվ տնտեսական հետազոտություններ, որոնք փաստում են, որ պետությունը դրանից առանձնապես լուրջ օգուտ չի ունենում։

«Մինչեւ 2005 թվականը Հայաստանում գոյություն չուներ 20% ԱԱՀ-ն։ Այն ավելացրին՝ խոստանալով, որ կստեղծվի հատուկ ֆոնդ, որտեղ կհավաքվեն այդ 20%-ները՝ ուղղվելով առողջապահական խնդիրների լուծմանը։ Տոկոսները ավելացան, սակայն ֆոնդը չստեղծվեց»,- հայտնեց Զաքարյանը։

Ըստ ԴԱՆ միության ղեկավարի՝ կառավարության մերժման հիմնավորումը, թե պարզ չէ, արդյո՞ք 20% ԱԱՀ-ն չգանձելու դեպքում դեղատները կիջեցնեն դեղերի գները, դիլետանտության մասին է խոսում։ Զաքարյանի խոսքով, եթե ինքնարժեքի մեջ պարտադիր ներառվում է 20%-ը, ուրեմն այդ ապրանքատեսակը պարտադիր այդքանով էլ թանկանում է։

«Ավելի շահեկան կլիներ, եթե սպառողներին, կարիքավորներին հասնեին ավելի մատչելի դեղեր, ինչը կնպաստեր ավելի առողջ հասարակություն ունենալուն։ Ուստի, մենք նորից դիմում ենք կառավարությանը, որպեսզի վերանայվի այդ որոշումը»,- հայտնեց Սամվել Զաքարյանը։

Նշենք, որ 2017 թվականի օգոստոսին «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել դեղերի իրացումը ԱԱՀ-ից ազատելու մասին նախագիծը, որը, սակայն, մերժվել է ԱԺ-ի կողմից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել