• Latest news

Պոլիկիստոզը սոնոգրաֆիական  ախտոշում չէ. մասնագետ

19 սեպտեմբերի, 2017  19:56

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ,  հաճախ նաեւ՝ «պոլիկիստոզ»։  Այն  ավելի հաճախ ախտորոշվում է ՈՒՁՀ հիման վրա, առանց հավելյալ այլ հետազոտությունների։ Սակայն, ինչպես հավաստում է գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանը, պոլիկիստոզի հետազոտությունն այնքան էլ դյուրին չէ եւ միայն ՈՒՁՀ տվյալները բավարար չեն։ Մասնագետի խոսքով՝ ՈՒՁ հետազոտության ժամանակ կարելի է տեսնել մեծացած ձվարաններ, որոնցում կան բազմաթիվ անտրալ ֆոլիկուլներ, բայց եւ չկա դոմինանտը։ Այդպիսով,  սոնոգրաֆիստը կարող է հաստատել,  որ պացիենտի մոտ առկա են բազմաֆոլիկուլ ձվարաններ։ Այնուամենայնիվ, որպեսզի կնոջ մոտ ախտորոշվի պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ,  անհրաժեշտ է ունենալ նաեւ արյան բաղադրության մեջ հորմոնների մասին տվյալների հետազոտությունը։ Եթե կնոջ մոտ խախտված է եւ՛ լյուտեինացնող եւ Ֆոլիկուլախթանիչ հորմոնների հարաբերությունը, եթե տեստոստերոնի եւ մի շարք այլ հորմոնների մակարդակը նորմայի սահմաններում չեն, ապա միայն այդ դեպքում կարելի է խոսել պոլիկիստոզի մասին։

Հետաքրքիր է, որ  վերարտադրողական տարիքի կանանց 20 տոկոսի մոտ որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հայտնաբերվում են ձվարաններ, որոնք նման են պոլիկիստոզի։  Սակայն արդյունքում միայն 5–10 տոկոս կանանց մոտ են ի հայտ գալիս կլինիկական նշաններ, որոնք թույլ են տալիս ախտորոշել պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ։ Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը երիտասարդ կանանց շրջանում շատ տարածված հիվանդություն է, որն ուղեկցվում է ձվարանների գործառույթների խանգարմամբ,   (օրինակ՝ դաշտանի պարբերականության խանգարում կամ բացակայություն), ենթաստամոքսային գեղձի խանգարմամբ (ինսուլինի հավելյալ արտազատում), մակերիկամի խանգարումներ (մակերիկամային անդրոգենների հավելյալ արտազատումով), մակուղեղի եւ հիպոտալամուսի խանգարումներ։ Պոլիկիստոզով կանանց մոտ բավականին հաճախ բարձրանում է արական հորմոնների քանակը, ինչի արդյունքում նրանք հաճախ բախվում են այսպես կոչված անդրոգեն ալոպացիայի կամ մազաթափության՝ տղամարդկանց բնորոշ կերպով, որովայնի շրջանում ճարպակալման։ Կարող է առաջանալ հիրսուտիզմ կամ տղամարդուն հատուկ մազակալում՝ մարմնի եւ դեմքի վրա, ինչպես նաեւ մաշկային խնդիրներ։

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը համարվում է վերարտադրողական տարիքի կանանց առավել շատ տարածված հորմոնալ խանգարում եւ անպտղության ամենագլխավոր պատճառներից մեկը։ Եթե այդպիսի ախտորոշմամբ կանանց հաջողվում է հղիանալ, ապա նրանց մոտ մեծանում է վիժման եւ վաղաժամ ծննդաբերության վտանգը։ Բացի այդ, նրանց մոտ բարձր է մի շարք այլ, այդ թվում նաեւ օնկոլոգիական հիվանդությունների հավանականությունը։ Այնուամենայնիվ, համարվում է, որ ճիշտ բուժման դեպքում բոլոր այդ ռիսկերը կարելի է էականորեն նվազեցնել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է