• Latest news

Տուգանքների գործով դատավարությունները կավարտվեն հօգուտ դեղատների. ԴԱՆ միության ղեկավար

19 սեպտեմբերի, 2017  14:57

Դեղ արտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միությունն անօրինական է համարում 2016 թվականի դեկտեմբերին առողջապահության տեսչության կողմից մի շարք դեղատներում առկա չգրանցված դեղերի պատճառով տուգանքներ կիրառելու որոշումը։ Միությունն առաջիններից էր, որն արձագանքեց եւ բողոքարկեց այդ որոշումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԴԱՆ գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

«Խոսքն այն մասին է, որ ԵՏՄ-ում սահմաններ գոյություն չունեն, եւ ցանկացած ապրանք կարող է առանց զննման ներմուծվել Հայաստան։ Սակայն օրենսդրական դաշտը պատրաստ չէր նման փոփոխությունների, եւ Հայաստանի առողջապահության նախարարությունը՝ ի դեմս Դեղերի եւ բժշկական պարագաների փորձագիտական կենտրոնի, չէր կարողանում վերահսկել այն դեղերը, որոնք ներմուծվում էին։ Դրանք չէին հաշվառվում եւ չէին գրանցվում»,- նշեց Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ԵՏՄ-ի օրենքները թույլ էին տալիս ազատ գործել, սակայն տեղական օրենքները պահանջում էին ստուգել ներմուծված դեղերը։

«Դեղատներին սկսեցին ճնշել այն բանի համար, որ իրացրել են դեղեր, որոնք չեն գրանցվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Դեղատներն էլ ասում էին, որ օրինական են գործել։ Արդյունքում դեղատներին տուգանեցին, սակայն դրանցից մի քանիսը դիմեցին դատարան եւ հաղթեցին»,- ասաց միության ղեկավարը:

Սամվել Զաքարյանը կարծում է, որ դեղատներին տուգանելն անօրինական որոշում էր: Նա ակնկալում է, որ այդ հարցով դեռեւս ընթացող դատավարությունները կավարտվեն հօգուտ դեղատների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել