• Latest news

Վիրաբույժները քաղցկեղով հիվանդ կնոջ համար նոր լեզու են ստեղծել նրա ձեռքից

20 սեպտեմբերի, 2017  14:01
29-ամյա անգլուհի Հիզեր Ջոնսոնը լեզվի կեսից զրկվել է բերանի խոռոչի քաղցկեղի պատճառով: Վիրաբույժները նրա համար նոր լեզու են ստեղծել՝ որպես «նյութ» օգտագործելով նրա ձեռքի մի մասը:
Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Հիզերի բերանի մեջ փոքրիկ խոց է առաջացել: Ավելի ուշ պարզվել է, որ նրա մոտ բերանի խոռոչի քաղցկեղը 4-րդ փուլում է: Մի անգամ նրա մոտ այնքան ուժգին ցավեր են սկսվել, որ անկարող է եղել արցունքները զսպել: Միայն այդ ժամանակ է դիմել բժշկի, որն անմիջապես նրան հիվանդանոց է ուղարկել:
Այնտեղ նրան բարդ, 8-ժամանոց վիրահատություն էր սպասում, որի ընթացքում վիրաբույժները ստիպված էին նրա ծնոտը կոտրել, լեզուն եւ ավշահանգույցները հեռացնել, որոնց վրա նորագոյացությունը տարածվել էր:
Նույն վիրահատության ընթացքում պլաստիկ վիրաբույժները հիվանդի ձախ ձեռքից գրեթե 5 սմ չափով հյուսվածք են կտրել՝ ոչ մեծ անոթով եւ փոխպատվաստել լեզվի մնացած մասին:
Վիրահատությունից հետո Հիզերը ձայնից եւ նորմալ սնվելու հնարավորությունից զրկվել է, ինչի հետեւանքով կտրուկ նիհարել է՝ 13 կգ-ով: Հիմա նա վարականգնվում է: Վերջերս ձայնը դարձյալ հայտնվել է, եւ նա անգամ լրագրողների հետ է զրուցել:
«Բժիշկներն ինձ հայտնեցին, որ լեզվի մի մասն անհրաժեշտ է հեռացնել, եւ կարող եք պատկերացնել իմ արձագանքը,- պատմել է Հիզերը: - Սակայն ես ուզում էի, որ իմ օրգանիզմից հեռացնեն բերանի խոռոչի քաղցկեղի բոլոր հետքերը: Ինձ համար ավելի կարեւոր էր ողջ մնալը, որպեսզի մեծացնեի փոքրիկ դստերս: Դա անչափ ծանր վիրահատություն էր, սակայն ուղղակի զարմանալի է, թե արդյունքում նրանց ինչ հաջողվեց անել: Երկար ժամանակ ես ընդհանրապես խոսել չէի կարողանում եւ մարդկանց հետ գրավոր էի հաղորդակցվում: Իմ նոր լեզուն, որն ինձ համար ստեղծեցին ձեռքից, սկզբում անկառավարելի էր, եւ անհրաժեշտ էր նրան ընտելանալ: Այն ինձ ապխտած մսի կտոր էր թվում, որը բերանիս մեջ էր մնացել: Սակայն ամեն ինչ պրակտիկան է որոշում, եւ հիմա ես վերադառնում եմ իմ նախկին վիճակին»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել