• Latest news

ԱՀԿ–ն նորից է զգուշացրել հակաբիոտիկների նկատմամբ կայունության վտանգի մասին

20 սեպտեմբերի, 2017  12:58

Մարդկությունը կարող է մանրէների դեմ պայքարում անօգնական մնալ հակաբիոտիկների նկատմամբ կայունության աճի պատճառով։ Այս մասին ասված է ԱՀԿ զեկույցում։

«Հակամիկրոբային դեղերի հանդեպ կայունությունը լուրջ խնդիր է համաշխարհային առողջապահության համար, որը կարող է սպառնալ ժամանակակից բժշկության զարգացմանը,– ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը,– անհրաժեշտ է մեծացնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն ինֆեկցիաների, այդ թվում՝ տուբերկուլյոզի հետազոտություններում ներդրումները։ Հակառակ դեպքում մարդկությունը կհայտնվի անցյալում, երբ մարդիկ վախենում էին սովորական ինֆեկցիաներից եւ վտանգում էին իրենց կյանքը սովորական վիրահատությունների ժամանակ»։

Զեկույցում ասվում է, որ հիմա օգտագործվող դեղերի մեծ մասը գոյություն ունեցող հակաբիոտիկների ձեւափոխումներն են, ինչը կարճաժամկետ լուծում է։ Փորձագետներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ առավել վտանգավոր ինֆեկցիաների բուժման տարբերակները շատ քիչ են։ Նման հիվանդությունների թվում է, մասնավորապես, տուբերկուլյոզը, որը տարեկան 250 հազար մարդու կյանք է խլում։

ԱՀԿ–ում մտահոգված են, որ վերջին 70 տարում շուկայում դեղերի հանդեպ կայուն տուբերկուլյոզի բուժման միայն 2 հակաբիոտիկ է հայտնվել։ ԱՀԿ տուբերկուլյոզի հարցերով գլոբալ ծրագրի տնօրեն Մարիո Ռաբիգլիոնեի խոսքով՝ տուբերկուլյոզին վերջ դնելու համար անհրաժեշտ է ամեն տարի ավելի քան 800 մլն դոլար ներդնել նոր հակատուբերկուլյոզային դեղամիջոցների մշակման  համար։

Մասնագետները նշում են, որ հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունությունը ժամանակի հետ զարգանում է բնական ճանապարհով, սովորաբար գենետիկ փոփոխությունների արդյունքում։ Սակայն նման դեղերի ճիշտ եւ չափավոր կիրառումն արագացնում է այդ գործընթացը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է